

ԷկոԼուր
Վարդենիսի երիտասարդությունն այլ կերպ է նայում Սեւանի խնդրին: Մենք նրանց կողքին ենք, ովքեր հույսները դնում են իրենց վրա եւ փորձում են օգնել Սեւանին: Վարդենիսի YMCA կենտրոն. «… Ունենք ճամբարային ռեսուրս կենտրոն, որը հենց կառուցված է Սեւանա լճից 500 մետր հեռավորության վրա, եւ մեր երեխեքը ամեն անգամ իրենց ծրագրային միջոցառումների ժամանակ շփվում են այդ հիմնախնդիրների հետ` դա անտառների պահպանության խնդիրներն է, ջրի մաքրության խնդիրներն է, լճի ֆլորա ֆաունայի խնդիրներն են, որ իրենք տեսնում են: Ասենք, ամեն առավոտ ձկնագողեր, որ որսում են ձկները, կամ, ասենք, անտառները հատում են: Այնտեղ կա բարդիների գիծ, կա եղեւնիների գիծ, այնտեղ կա չիչխանի գիծ, հիմա ամեն մի տեղ փոքր-փոքր մացառներ է մնացել, վերջ, էլ անտառ չկա:
… Ինքը ինչ-որ մարդ ունի, որ անտառը նայում է չէ, հենց այդ մարդը գալիս է, ասում է` ես պիտի այս մասը կտրեմ: …Եթե դու զանգում ես ոստիկանություն, ոստիկանը տեղյակ է` այնտեղ ինչ է կատարվում, նա նրան փող է տալիս, նա նրան …. Չգիտեմ, չեմ պատկերացնում Սեւանն առանց մաքրության, Սեւանն առանց անտառների, Սեւանն առանց մաքուր ափերի: Յուրաքանչյուրս էլ երեւի հունիս ամսից մինչեւ հիմա գոնե մեկ անգամ Սեւանի ափին կանգնած ենք եղել ու տեսել` ինչ է կատարվում:… Այ եթե աղբ ենք տեսել, գնացել ենք, մաքրել ենք, եթե կովն ենք տեսել, դուրս ենք հանել, բայց ինչ-որ մեկին դիմենք, չէ: Մեր ուժերով ինչ-որ մի բան ուզեցել ենք անել: Մենք պիտի նայենք սա ոչ թե միայն բնապահպանական, այլեւ ռազմավարական խնդիր մեր պետության համար:
…Լճում չեն լողանում պարզապես: Լիճը խորության բարձր ու ցածր մակարդակներ ունի, ու դու մի անգամից խորության վրա կարող է հայտնվես: Այնտեղ տարբերանշաններ չկան, թե որքան կարելի է առաջ գնալ, ինչ տարածքով դու լողանաս, չհաշված որ ջրի ներսում այդ խնդիրները կա, այդ արմատները, բույսերը, որ փաթաթվում են ոտքերիդ, գումարած մակարդակի փոփոխությունը ու ցանկացած մարդ վտանգի է ենթարկվում:
…Հիմա ամենավատ, ամենակեղտոտ տարածքները Ազգային պարկի տարածքներն են. ահավոր վիճակում են: Եթե, ասենք, դու ազգային պարկի տարածքից պետք է գնաս լողանալու, չի ստացվի:
…Մենք չենք տեսնում էական փոփոխություն կամ հարցի մի այնպիսի լուծում, որը ժողովրդի կարծիքը հաշվի առնելով է արվել: Եթե, իհարկե, մենք միասնական պայքարենք, ինձ թվում է, հարցը լուծում կունենա»:
Հուլիս 31, 2012 at 13:57
