Tert.am
Նախորդ տարվա համեմատ Սևանա լճի մակարդակը նվազել է 5 սմ-ով և այս պահին կազմում է 1900.13 մ:
Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսին ասաց ՏԿԱԻՆ Հիդրոմետ ծառայության Հիդրոլոգիայի կենտրոնի պետ Լևոն Ազիզյանը՝ նշելով, որ հաշվեկշիռը բացասական է:
«Այս տարի բոլոր նախադրյալները կան, որ կունենանք դրական հաշվեկշիռ և ջրամբարների ջրալցվածությունը նորմալ մակարդակի վրա կլինի: Սևանա լճից բացթողումները կլինեն նորմայի սահմաններում՝ մինչև 170 մլն խմ մետր»,- ասաց նա:
Փետրվար 11, 2015 at 17:49