Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Գրանցվեք այստեղ, որպեսզի ստանաք թեժ էկոլոգիական տեղեկատվութուն

Ձեր անունը:
E-mail:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆՊաշտոնական աղբյուրներ

Սեւանից ցանկանում են բաց թողնել 320 միլիոն խմ ջուր

State Committee on Water Industry proposes to increase water outlets from Sevan in 2012 up to 320 million cubic meters
19:25 Հունիս 06, 2012

ԷկոԼուր-www.mta.gov.am

ՀՀ փոխվարչապետի, տարածքային կառավարման նախարարի պաշտոնակատար Արմեն Գեւորգյանի ղեկավարությամբ այսօր Տարածքային կառավարման նախարարությունում տեղի ունեցավ խորհդակցություն, որին մասնակցում էին մարզպետներ, ՏԿՆ Ջրային տնտեսության պետական կոմիտեի, Ջրառ եւ Ջրօգտագործող ընկերությունների (ՋՕԸ) ղեկավարներ:

Արմեն Գեւորգյանը ուշադրությունը հրավիրեց այս տարի ջրամբարներում կուտակված ջրի ծավալների վրա. մասնավորապես` այս պահի դրությամբ Ախուրյանի ջրամբարում կուտակվել է 437 մլն խմ ջուր` նախորդ տարվա համեմատ 100 մլն խմ-ով պակաս, Ազատի ջրամբարում` 63 մլն խմ` անցած տարվա 70 մլն խմ-ի դիմաց, Ապարանի ջրամբարում` 33 մլն խմ ` նախորդ տարվա 90 մլն խմ-ի դիմաց: Ընդ որում, Ապարանի ջրամբարի ջուրն օգտագործվելու է միայն տարածաշրջանի գյուղերի խնձորի այգիների ոռոգման համար եւ այլ նպատակով չի տրվելու: Այս տարի ավելի շուտ` մայիսի 2-ից է սկսվել Սեւանից ջրառը, մինչդեռ սովորաբար լճից ոռոգման նպատակով ջուր վերցվում էր հունիսի կեսերից: Ըստ Ա. Գեւորգյանի` ջրի նույն պահանջարկի պահպանման պարագայում Սեւանից լրացուցիչ քանակություն վերցնելու անհրաժեշտություն կառաջանա: Այդ իսկ պատճառով ՏԿՆ Ջրային տնտեսության պետական կոմիտեն նախատեսում է հանդես գալ Սեւանից ջրբացթողումը 2012թ-ին մինչեւ 320 մլն խմ դարձնելու առաջարկով: Մեր կողմից նշենք, որ 2012թ. Սեւանա լճից ջրի բացթողումները հաստատվել են 169 միլիոն խմ ծավալով: «Սեւանա լճի էկոհմակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքով Սեւանա լճից ջրի բացթողումների տարեկան առավելագույն քանակ սահմանված է մինչեւ 170 միլիոն խմ:



Առնչվող նյութեր