Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Գրանցվեք այստեղ, որպեսզի ստանաք թեժ էկոլոգիական տեղեկատվութուն

Ձեր անունը:
E-mail:

ԹԵԺ ԳԻԾՍևան

Ջրային տնտեսության պետական կոմիտեն պատասխանում է ՀԿ-ներին

State Committee on Water Industry Replying to NGOs
17:44 Հուլիս 13, 2012

ԷկոԼուր

ՏԿՆ Ջրային տնտեսության պետական կոմիտե հանդես է եկել հայտարարությամբ կապված նրա հետ, որ հուլիսի 11-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում տեղի ունեցած` Սեւանա լճից լրացուցիչ ջրառի վերաբերյալ քննարկման ժամանակ «Տարածքային զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ի նախագահ Սաթիկ Բադեյանւը հայտարարեց, որ  Գեղարքունիքի մարզի գյուղերը ջուր չունեն: Հայտարարության մեջ մասնավորապես նշված է. ««Տարածքային զարգացման և հետազոտությունների կենտրոն» Հ/Կ նախագահ Սաթիկ Բադեյանի բերած փաստարկները չեն համապատասխանում իրականությանը: ՀՀ Գեղարքունիքի մարզում գործում են ջրօգտագործողների երեք ընկերություններ՝ «Մարտունի», «Գավառ» և «Վարդենիս», որոնց սպասարկման տարածքի փաստացի ոռոգվող հողատարածքները կազմում է 4600 հա: «Գավառ» ՋՕԸ-ն սպասարկում է 12 համայնքների և 2831 ջրօգտագործողների, «Մարտունի» ՋՕԸ-ն՝ 14 համայնքների և 8600 ջրօգտագործողների, «Վարդենիս» ՋՕԸ-ն՝ 16 համայնքների և 3120 ջրօգտագործողների: Մարզի բնակչության շուրջ25 %-ը զբաղվում է ոռոգելի հողագործությամբ:

ՀՀ Գեղարքունիքի մարզում գործունեություն իրականացնող «Մարտունի», «Գավառ» և «Վարդենիս» ջրօգտագործողների ընկերությունների տարեկան պլանային ջրի պահանջարկը կազմում է շուրջ 14 միլիոն խմ, որոնք վերցվում են Սևանա լճից և այլ ջրաղբյուրներից («Մարտունի» ՋՕԸ-ն, կախված եղանակային պայմաններից, իր պոմպակայանների միջոցով Սևանա լճից վերցնում է տարեկան միջինը 2-2.5 միլիոն խմ ջրաքանակ):

Վերջին տարիներին ՀՀ Գեղարքունիքի մարզում կատարվում են մեծածավալ ներդրումներ: Մասնավորապես, «Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ-Հայաստանի» ծրագրի շրջանակում վերակառուցվել են Զոլաքարի և Մարտունու պոմպակայանները (6 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ), ինչպես նաև մարզի 9 համայնքներում (Լանջաղբյուր, Գեղարքունիք, Գեղհովիտ, Կարճաղբյուր, Ծովակ, Ակունք, Լուսակունք, Խաչաղբյուր, Մեծ Մասրիկ) կառուցվել և վերականգնվել են 3-րդ կարգի ջրանցքներ (1.178.000 ԱՄՆ դոլար արժողությամբ): Այս մասին շատ լավ տեղեկացված են նաեւ ոլորտային հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, ովքեր ընդգրկված էին «ՀՄՀ-Հայաստան» ծրագրի շահառուների խորհրդի կազմում: Բացի այդ, ՀՀ պետական բյուջեից ևս տարեկան միջինը շուրջ 100 մլն դրամի չափով գումարներ են հատկացվում մարզում գործունեություն ծավալող ՋՕԸ-երի սպասարկման տարածքներում գտնվող և հրատապ լուծում պահանջող ոռոգման համակարգերի վերականգնման և վերանորոգման համար:

Ընդհանուր առմամբ, ՀՀ Գեղարքունիքի մարզը, ինչպես նաև հանրապետության մյուս մարզերը միշտ էլ գտնվել և շարունակվում են գտնվել ոլորտի պատասխանատու մարմինների թե՛ ուշադրության կենտրոնում, թե՛ հոգածության ներքո: Հետեւաբար պնդումները, թե ոռոգման ջրի բացակայության հետևանքով Գեղարքունիքի մարզի բնակչությունն անգործ է և հողագործությամբ չի զբաղվում, անհիմն են եւ չեն համպատասխանում իրականությանը:

Վերջին շրջանում որոշ հասարակական կազմակերպությունների կողմից ոլորտին վերաբերող բացահայտ ապատեղակետվության տարածումը, ոչ մասնագիտական գնահատականները եւ Սեւանա ջրից լրացուցիչ ջրառի թեմայի հետ կապված տարաբնույթ շահարկումներն առնվազն տարակուսանք են առաջացնում:

ՀԿ-ներից մեկի ներկայացուցիչը վերջերս հայտարարել էր ՋՕԸ-երի կողմից ջրի սակագների կամայական բարձրացման եւ նորմատիվների փոփոխությունների մասին` այդպիսով թյուրիմացության մեջ գցելով հողօգտագործողներին: Մեկ անգամ եւս ընդգծում ենք, որ նման փոփոխություններ կատարվում են ոչ թե ՋՕԸ-երի, այլ կառավարության կողմից: Ներկայիս գործող սակագինը` 1 խմ դիմաց 11 դրամ, սահմանվել է դեռեւս 2007 թ. կառավարության որոշումով եւ վերհաստատվել է 2010 թ-ին: Մինչեւ չլինի համապատասխան կառավարության որոշում, որեւէ մեկը որեւէ սակագին չի կարող փոխել: Նորմատիվները նույնպես չեն փոփոխվել, դրանք հաստատվել են 2007թ-ին եւ փոփոխության անհրաժեշտություն առայժմ չկա»: