Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Գրանցվեք այստեղ, որպեսզի ստանաք թեժ էկոլոգիական տեղեկատվութուն

Ձեր անունը:
E-mail:

ԹԵԺ ԳԻԾՍևան

«Պետական ծրագիրը Սևանի համայնքների աչքերով»

State Program in Eyes of Sevan Residents
16:06 Հունիս 14, 2012

Լիաննա Ասոյան` Գավառի Օրհուս կենտրոնի համակարգող

«Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ն և Գավառի Օրհուս կենտրոնի աշխատակիցները «Պետական ծրագիրը Սևանի համայնքների  աչքերով» ծրագրի շրջանակներում օրերս այցելեցին  Նորատուս, Լճափ, Հայրավանք, Բերդկունք և Ծովազարդ համայնքներ, որտեղ տեղի ունեցան Սևանի  մասին պետական ծրագրի իրազեկմանը նվիրված հանդիպումներ՝ ՏԻՄ-երի ղեկավարների ու աշխատակազմերի ներկայացուցիչների և հասարակության մասնակցությամբ: Ներկայացվեցին ծրագրի մանրամասներն ու նախապես իրականացված հասարակական ուսումնասիրության արդյունքները:

Բանը նրանում է, որ 2011թ. ՀՀ կառավարությունը հաստատել է մոտ 193  մլն դրամ արժողությամբ  «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան և համալիր ծրագիրը» 2012թ. համար: Այն անմիջական ազդեցություն ունի Գեղարքունիքի մարզի 37 համայնքների վրա, մինչդեռ համայնքների հետ այն չի քննարկել, համայնքները ներգրաված չեն ծրագրի մշակման և միջոցառումների իրականացման գործընթացներում, հետևապես նաև չեն վերահսկում ծրագիրը: Ուստի այս առաքելությունը Քաունթերփարթ Ինթերնեշնլի ֆինանսական աջակցությամբ ստանձնել է «Էկոլուր» կազմակերպությունը՝ «Պետական ծրագիրը Սևանի համայնքների  աչքերով» նախաձեռնության շրջանակներում, որի իրականացմանն աջակցում են նաև Գավառի Օրհուս կենտրոնը, «Բլեջան» և «Տարածքային զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ները:

Ծրագրի հիմնական նպատակն է աջակցել Սևանա լճի ավազանի ազդակիր համայնքներին, որպեսզի ՀՀ կառավարությունը, Սևանի վերաբերյալ ծրագիր մշակելիս և իրականացնելիս, հաշվի նստի ազդակիր համայնքների հետ: Ծրագիրը նպատակ ունի նաև թափանցիկ ու հասարակության կողմից  վերահսկելի դարձնել Սևանի մասին պետական ծրագիրը:

Համայնքներում քննարկման մասնակիցները հանդես եկան մի շարք առաջարկություններով, մասնավորապես` Սևանա լիճը ցանկապատներից՝ քարե պարիսպներից ազատագրելու վերաբերյալ: Մասնակիցներից շատերը մտաբերում էին, որ իրենց պապերը ժամանակին հենց լճի համար են եկել և այս համայնքներում տներ կառուցել, իսկ հիմա լիճը համատարած ցանկապատված է: Բացի այն, որ նրանք չեն կարողանում անարգել մոտենան ափին, լիճը հեռվից էլ արդեն չի երևում: Եղան առաջարկություններ կապված ձկան որսի, լիճ մանրաձկան բացթողումների,  ջրածածկ տարածքներից ծառերի դուրս բերման և այլ խնդիրների վերաբերյալ: Բարձրացվեց ընտանիքի հացը հիմնականում ձկնորսությամբ հոգացող բնակիչների սոցիալական վատ վիճակի հարցը, հենց որն էլ հիմնականում ձկնգողության պատճառ է դառնում: Դրա հետ մեկտեղ ձկնորսները պնդում էին, որ Սևանում համարյա ձուկ չի մնացել, ուստի ինչ պահպանության ծրագրի մասին կարող է խոսք լինել:  «Պետական ծրագիրը Սևանի համայնքների  աչքերով» ծրագրի շրջանակներում խնդրեցինք համայքապետերին և հասարակության ներկայացուցիչներին, որպեսզի իրենք Գավառի Օրհուս կենտրոնի համակարգողին, կամ իրենց կողմից նախընտրելի մեկ այլ մարդու լիազորեն ՀՀ նախագահին առնթեր Սևանա լճի հանձնաժողովին և կառավարությանը իրենց առաջարկություններն ու շահերը  ներկայացնելու համար:  Նախաձեռնության հեղինակները նաև նպատակ ունեն տեսանյութերի և տեղեկատվական նյութերի պատրաստման ու տարածման միջոցով բարձրացված հարցերը հասանելի դարձնել հասարակության առավել ընդգրկուն շրջանակների համար: Հանդիպումները շարունակվելու են Սևանա լճի ափամերձ 32 համայնքներում: Արդյունքները պարզ կլինեն ծրագրի ավարտին՝ ընթացիկ տարվա դեկտեմբերին: 



Առնչվող նյութեր