Պնդումը, թե Սևանա լիճը լավ վիճակում է, սուտ է

Պնդումը, թե Սևանա լիճը լավ վիճակում է, սուտ է

ԷկոԼուր

Պնդումը, թե Սևանա լիճը լավ վիճակում է, սուտ է: Իրականում լճի վիճակը վատանում է այն ցուցանիշներով, որոնք նրա համար ունեն կենսական նշանակություն: ՀՀ ԳԱԱ-ի քիմիական ֆիզիկայի ինստիտուտի փորձագետ Սեյրան Մինասյանը տալիս է փորձագիտական գնահատականներ՝ հիմնվելով ՀՀ բնապահպանության նախարարության   2010-2014 թթ.  շրջակա միջավայրի ազդեցության մոնիտորինգի պաշտոնական տվյալների վրա:

«Քաղվածք Սևանա լճի ջրերի որակի 2010-2014թթ.ՀՀ ԲՆ պաշտոնական  տեղեկանքներից։  Մայիս ամսվա տվյալները։  
Աղբյուրը  տե´ս,     ( http://www.mnp.am/?p=164) ։
 
Մայիս  2010
Սևանա   լճի  17  մակերևութային   և  9  խորքային   դիտակետերից:  Լճի   որոշ   հատվածներում   ան g ամ  1,1  անամ   գերազանցվել   է   ԹՔՊ - ի   սահմանային   թույլատրելի   նորման:  Որոշված   մյուս   ցուցանիշների   պարունակությունները   դիտվել   են   թույլատրելի   նորմաների   սահմաններում:
Աղբյուրը տ ե´ս,   http://www.mnp.am/?p=164#sthash.NXj8ersO.dpuf
 
Մայիս  2011
Սևանա   լճի  17  մակերևութային   և  9  խորքային   դիտակետերից   վերցված   փորձանմուշներում   որոշված   ցուցանիշների   պարունակությունները   դիտվել   են   թույլատրելի   նորմաների  սահմաններում:
Աղբյուրը տե´ս,   http://www.mnp.am/?p=164#sthash.NXj8ersO.dpuf
 
Մայիս  2012
Սևանա    լճի   ապրիլ   ամսվա   միջին    մակարդակըկազմել   է  1900.25  մետր Սևանա   լճի  17  մակերևութային   և  9  խորքային   դիտակետերից   վերցված    փորձանմուշներում   որոշված ցուցանիշներից,  ըստ   ձկնատնտեսական   նորմաներով   գնահատման,    գերազանցվել   են   ԹԿՊ 5 - ի,   ԹՔՊ - ի   և   ամոնիում   իոնի   սահմանային    թույլատրելի   նորմաները:

Սևանա   լճից   վերցված   փորձանմուշներում  1,1-1,3  անգամ   գերազանցվել   է   ԹԿՊ 5 - ի, 1,1-1,6  անգամ`  ԹՔՊ - ի,  լճի   առանձին   հատվածներում` 1,1-1,2   անգամ   ամոնիում   իոնի  սահմանային   թույլատրելի   նորման: Որոշված   մյուս   ցուցանիշների   պարունակությունները   դիտվել   են   թույլատրելի   նորմաների   սահմաններում:
Աղբյուրը տ ե´ս,   http://www.mnp.am/?p=164#sthash.NXj8ersO.dpuf
 
Ս ևանա լիճ  Մայիս  2013
Մայիս   ամսին Սևանա լճի  հիդրոքիմիական   ուսումնասիրությունների համար  նմուշներ   վերցվել   են   Փոքր   Սևանի  8 դիտակետից: Յուրաքանչյուր դիտակետից վերցվել են փորձանմուշներ և´ մակերևույթից, և տարբեր խորությ ամբ   կտրվածքներից:  Ընդհանուր   առմամբ  28  փորձանմուշ: Վերցված փորձանմուշներում որոշված ցուցանիշներից, ըստ ձկնատնտեսական նորմաներով գնա­հատման, գերազանցվել են Թ ԿՊ 5 -ի,   ամոնիում   իոնի,  ԹՔՊ - ի,  մագնեզիումի,  վանադիումի,  քրոմի   սահմանային  թույլատրելի նորմաները:

Սևանա   լճից   վերցված   փորձանմուշներում  1,1-2,4  անգամ   գերազանցվել   է    Թ Ք Պ- ի, 1,1-1,3  անգամ`  Թ ԿՊ 5 -ի,   1,1-1,2  անգամ`  ամոնիում   իոնի:  Որոշված մյուս ցուցանիշների պարունակությունները դիտվել են թույլատրելի նորմաների սահմաններում:
Աղբյուրը տ ե´ս,   http://www.mnp.am/images/files/nyuter/2013/2_2_2_axtot_05_2013.doc
 
Սևանա լիճ      Մայիս  201 4
Սևանա լճի ջրի քիմիական որակի ուսումնասիրության համար վերցվել է ջրի 59 փորձանմուշ 18 դիտակետից: Փորձանմուշներ վերցվել են ինչպես լճի մակերեսից, այնպես էլ խորքային շերտերից` 0, 2, 5, 10, 20, 30մ խորություններից: Համաձայն ՀՀ մակերևութային ջրերի էկոլոգիական նորմերով գնահատման, որի դեպքում ջրի որակի գնահատականի ձևավորման մեջ վճռորոշը ցուցանիշներից վատագույն կարգ ունեցողն է, Սևանա լճի ջրի որակը ըստ ԹՔՊ-ի դասվում է 3 դասի` միջակ որակի ջրի 20% նմուշներում և 4 դասի` անբավարար որակի ջրի 41% նմուշներում:  
Աղբյուրը տե´ս, 
http://www.mnp.am//images/files/nyuter/2014/june/2_2_2_axtot_jur_05_2014.doc
 
Մեկնաբանություններ, հարցեր կոչ  ( Ս.  Մինասյան ) :
Մեկնաբանություն 1
4 -5 տարվա ընթացքում օրգանական նյութերի պարունակությունը  (ըստ ԹՔՊ ինտեգրալ ցուցանիշի)  Սևանա լճի ջրերում նորմայից հասել է 3-4 կարգի աղտոտվածության մակարդակի՝ լճի ամբողջ ծավալի մոտ 60 տոկոսում։ (Ծանոթություն, 3-4 կարգի աղտոտվածության ջրերում սաղմոն ձուկ  (իշխան, գեղարքունի, այլ)  չի կարող գոյություն ունենալ)։
 
Մեկնաբանություն 2
Ներկայացված պաշտոնական թվերը վկայում են Սևանի էկոհամակարգի վիճակի և մասնավորապես ջրերի որակի աղետալի լինելու մասին։
 
Հարցերեր
1.  Ինչպի՞սին կլինի օրգանական նյութերի պարունակությունը  (ըստ ԹՔՊ ինտեգրալ ցուցանիշի)   Սևանա լճի ջրերում 2015 -2016 թվականներին։
 
2. Ի՞նչ կլինի լճի   էկոհամակարգի   հետ   2015 -2016 թվականներին։
 
Մեկնաբանություն 3
ՀՀ  քաղաքացիներ, եթե արտակարգ միջոցառումներ չձեռնարկվեն հենց հիմա, Սևանա լիճը մենք կկորցնենք մոտակա տարիներին։
 
Կոչ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին
Քաղաքացինե՛ր կոչ եմ անում յուրաքանչյուրը, ով ինչ հնարավորություն ունի, ինչպես կարող է, հենց հիմա, այսօր, սկսեք անզիջում պայքար Սևանի փրկության համար»։

Ուշադրություն դարձնենք տվյալներին, որոնք ուղղակիորեն ցույց են տալիս, որ լիճը մահանում է: Սպասում ենք շահագրգիռ նախարարությունների և գերատեսչությունների, Սևանա լճի հարցերով զբաղվող երկու հանձնաժողովների, բնապահպանության նախարարության, տարածքային կառավարման նախարարության, Գեղարքունիքի մարզպետարանի և, իհարկե, «Սևան» ազգային պարկի  պատասխանին: 

Հուլիս 07, 2014 at 11:55


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր