«Ժառանգությունը» մտահոգված է Սևանի ավազանի խնդիրներով

«Ժառանգությունը» մտահոգված է Սևանի ավազանի խնդիրներով

Հայացք

Փետրվարի 8-ին ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Լարիսա Ալավերդյանը 2 հարց բարձրացրեց` Սևանի ավազանում «Լավանդա սիթիին» պատկանող ապամոնտաժման ենթակա կառույցը կասկածելի որոշումով օրինականցվելու և Սոթքի ոսկու հանքավայրը շահագործող «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ընկերությանը լիցենզիա տալու վերաբերյալ: Սակայն պատգամավորի հարցին` որքանո՞վ է դա օրենքի շրջանակներում, բնապահպանության նախարարությունը չի պատասխանել` նշելով միայն, որ ստեղծվել է հանձնաժողով, որը պետք է ուսումնասիրի հարցը:

Ըստ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի` որևիցե մեկը Սևանի ավազանում անօրինական կառույցի համար հատուցում չի ստացել, իսկ Սևանա լճի տարածքում ջրածածկ մոտ 555 կառույցները, որոնք գտնվում են լճի 1905 մ նշից ցածր, պետք է ապամոնտաժվեն, և օրինականացման խնդիր չկա: Ա.Հարությունյանը տեղեկացրեց, որ տարբեր նիշերում ընդհանուր առմամբ 1870 կառույց կա, որոնք պետք է ապամոնտաժվեն: Նախարարը հավաստեց, որ «Լավանդա սիթին» սեփական ուժերով 70 կառույց արդեն ապամոնտաժել է:

Նախարարը նաև նշեց, որ Սևանի ավազանում «ԳեոՊրոՄայնինգ Գոլդն» իրականացնում է իրենց արտոնագրով հանքանյութի ջարդում և տեսակավորում, իսկ վերամշակող ձեռնարկություն գործարկելու վերաբերյալ բողոքների կապակցությամբ ստեղծել են հանձնաժողով:

Փետրվար 09, 2012 at 17:03


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր