Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Գրանցվեք այստեղ, որպեսզի ստանաք թեժ էկոլոգիական տեղեկատվութուն

Ձեր անունը:
E-mail:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆՊաշտոնական աղբյուրներ

«Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի 2012թ. եկամուտները կկազմեն 423,5 միլիոն դրամ

“Sevan National Park” SNCO Income for 2012 to Make up 423.5 Million AMD
11:05 Հունվար 27, 2012

ԷկոԼուր - ՀՀ տարածքային կառավարման նախարարության հասարակյնության հետ կապերի բաժին

«Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի խորհրդի հունվարի 20-ի նիստում, որը վարում էր խորհրդի նախագահ, ՀՀ փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը,
քննարկվեց եւ հաստատվեց «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի 2011թ. բյուջեի կատարման մասին հաշվետվությունը:

Խորհուրդը քննարկեց եւ հաստատեց նաեւ ՊՈԱԿ-ի 2012թ. եկամուտների եւ ծախսերի նախահաշվի նախագիծը: Ընդամենը եկամուտները ծրագրված է 423,5 մլն դրամ` նախորդ տարվա 339 մլն դրամի դիմաց: Որոշվեց, որ նախահաշվում հետագայում կատարվելիք փոփոխություններն այսուհետ նույնպես կհաստատվեն խորհրդի կողմից: Անդրադարձ եղավ նաեւ համապատասխան համայնքային բյուջեներ փոխանցվող գումարների չափին: Արձանագրվեց, որ ՊՈԱԿ-ի եւ համայնքների միջեւ պարտավորությունների ծավալները սահմանվեն փոխադարձ ակտերով:

Խորհուրդն անդրադարձավ ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի ֆինանսական վերահսկողության տեսչության կողմից ՊՈԱԿ-ում 2008-2010թթ. եւ 2011թ. ֆինանսական գործունեության ստուգման արդյունքներին: Նման առաջարկով անցած տարի ՀՀ ֆինանսների նախարարությանն էր դիմել խորհուրդը: Բնապահպանության փոխնախարար Ս. Պապյանը ներկայացրեց ստուգումների արդյունքում արված առաջարկները` տեղեկացնելով, որ բնապահպանության նախարարի հանձնարարականով արդեն ստեղծվել է աշխատանքային խումբ` նկատված թերությունները շտկելու համար:

Նիստում քննարկվեցին նաեւ «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում գտնվող հողամասերի վարձակալությանն առնչվող հարցեր: Խորհրդի նախագահ Ա. Գեւորգյանը հանձնարարեց ՊՈԱԿ-ի տնօրենին երկշաբաթյա ժամկետում ներկայացնել վերակնքման ենթակա եւ իրավական առումով խնդիրներ չունեցող վարձակալության պայմանագրերի ցանկը: ՊՈԱԿ-ը կգույքագրի նաեւ խնդրահարույց պայմանագրերը, որոնց ցանկը եւս կներկայացվի խորհրդին` քննարկման համար:


Մեկնաբանություններ: (1)

  • karen | 09:24 Հունվար 29, 2012:
    Sevany darcela pox lvalu kentron, karelia narkobiznesi poxern el Sevani mijocov lval!!! Xelqi ekeq Sevany hanrapetakan nshanakutiun unecox licha!

Ավելացրեք ձեր մեկնաբանությունը

Անուն *:
E-mail *:
Մեկնաբանություն *:
Վավերացում *:
CAPTCHA
 

Առնչվող նյութեր