Սեւանա լիճ բաց կթողնվի գեղարքունի եւ ամառային իշխան ձկնատեսակների մանրաձուկ

Սեւանա լիճ բաց կթողնվի գեղարքունի եւ ամառային իշխան ձկնատեսակների մանրաձուկ

Ankakh.com

ՀՀ բնապահպանության նախարարության կողմից ընթացիկ տարվա նոյեմբեր ամսվա ընթացքում Սեւանա լիճ բաց կթողնվի գեղարքունի եւ ամառային իշխան ձկնատեսակների մանրաձուկ` Սեւանա լճում էնդեմիկ ձկնատեսակների պոպուլյացիայի համալրում ծրագրի շրջանակներում: Նախատեսվում է, որ բաց կթողնվեն 166 հազար 700 հատ գեղարքունի եւ 200 հազար հատ ամառային իշխանի մանրաձուկ: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեց ՀՀ բնապահպանության նախարարության գնումների գործընթացի իրականացման բաժնի պետ Ռոման Չոբանյանը, ծրագիրը կիրականացվի 60 միլիոն դրամ բյուջետային հատկացումների հաշվին, որոնցից 30-ական միլիոն դրամ նախատեսված է երկու տեսակի մանրաձկան ձեռք բերման համար:

«Մինչեւ հունիսի 15-20-ը կանցկացվի մրցույթ, որից հետո պայմանագրով արդեն ձեռք կբերվեն 30 միլիոն դրամի 200 հազար հատ ամառային իշխանի 5 գրամ եւ ավելի կշռով ու մոտ 167 հազար գեղարքունի տեսակի 3 գրամ ու ավելի քաշով մանրաձուկ»,-ընդգծեց Ռ. Չոբանյանը:

Հունիս 10, 2011 at 12:01


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր