Ռանչպար գյուղի ջրանցքի ջուրը կասկածելի գույն է ստացել

Ռանչպար գյուղի ջրանցքի ջուրը կասկածելի գույն է ստացել

ԷկոԼուր

Արարատի մարզի Ռանչպար գյուղի ջրանցքի ջուրը կասկածելի գույն է ստացել: Այս մասին Ֆեյսբուք սոցիալական ցանցում դեկտեմբերի 14-ին տեսանյութ է տարածվել: Ահազանգին արձագանքել է ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը: «Սույն թվականի դեկտեմբերի 14-ին ՀՀ Արարատի մարզի, Մասիս-Ռանչպար խճուղուն հարող ջրանցքում ջրի աղտոտման վերաբերյալ համացանցում տարածված տեսանյութին արագ արձագանքել են ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Արարատի տարածքային բաժնի աշխատակիցները՝ անմիջապես մեկնել դեպքի վայր և իրականացրել ուսումնասիրություն։ Կատարվել են ջրերի նմուշառման աշատանքներ՝ աղտոտվածությունը պարզելու նպատակով: Արդյունքների մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- նշված է տեսչության տարածած հաղորդագրության մեջ:



14:36 Դեկտեմբեր 15, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news