ԷկոԼուր
Ջերմուկի քաղաքային այգում ջրատարի անցկացման հետևանքով ավելի քան 100 ծառեր ոչնչացման վտանգի տակ են, ԷկոԼուրին ահազանգել է Ջերմուկի բնակիչ Մակեդոն Ալեքսանյանը: Նրա ուղարկած լուսանկարներում երևում է՝ բազմաթիվ ծառերի արմատներն այնպես են կտրատվել, որ դարձել են վառելափայտ: Ալեքսանյանը դիմել է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի տարածքային բաժին: Նրան պատասխանել են, որ այդ ամենը կատարվում է հաստատված պլանի համաձայն: «Անհասկանալի է, թե ով է հաստատել այդ պլանը և հարվածի տակ դրել այգու կանաչ գոտին»,- ԷկոԼուրի հետ զրույցում ասաց Մակեդոն Ալեքսանյանը :
Վանդալիզմը քաղաքային այգում շարունակվում է:
Լուսանկարները՝ Մակեդոն Ալեքսանյանի
Հոկտեմբեր 04, 2019 at 16:00