SOS

NABU. Արարատի մարզում արագիլների 60%-ն աղտոտված է
Հուլիս 16, 2021 at 15:43 | SOS | Արարատ | Արմավիր
Արարատի մարզի արագիլների գրեթե 60%-ը աղտոտված են: Այս մասին տեղեկացնում է Գերմանիայի Բնության Պահպանության Միության (NABU) հայաստանյան մասնաճյուղը
Գուգարքի բնակիչներն ահազանգում են. Քարաղացման արտադրամասի փոշին ու աղմուկը խաթարել են իրենց բնականոն կյանքը
Հուլիս 12, 2021 at 16:23 | SOS | Լոռի
«Ա.Ա.Բ.ՊՐՈԵԿՏ» ՍՊԸ-ին պատկանող քարաղացման և խճի արտադրամասից փոշու արտանետումներն ու աղմուկը խաթարել են Գուգարք համայնքի բնակիչների բնականոն կյանքը
Սպասվում է Սևանա լճի ծաղկման ինտենսիվացում
Հուլիս 08, 2021 at 16:55 | SOS | Գեղարքունիք
Բարձր ջերմաստիճանի, Սևանա լիճ ներհոսքի նվազման ու ոռոգման ջրառի վաղ մեկնարկի հետևանքով լճի մակարդակն իջնում է, լճի ծաղկումը կինտենսիվանա հուլիսի երկրորդ տասնօրյակին
Վայոց ձորի մարզում բեզոարյան այծ են որսացել. ձերբակալվել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի մասնաճյուղի տնօրենը
Հուլիս 06, 2021 at 12:47 | SOS | Վայոց ձոր
Դեպքի արթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 294-րդ հոդվածի (Ապօրինի որսը, որը կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով) 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով
Քանաքեռ-Զեյթունում խմելու ջրի աղտոտված լինելու պատճառով մանկապարտեզները դադարեցրել են աշխատանքը
Հուլիս 02, 2021 at 20:47 | SOS | Երեւան
Մուրադ Սարգսյանը հերքեց ջրի թունավոր լինելու հանգամանքը՝ նշելով, որ ջուրը լաբորատոր հետազոտության է ենթարկվել և որակական տեսանկյունից մարդկանց առողջությանը որևէ վտանգ չի ներկայացնում
Մի քանի ամիս է՝ վթարված կոյուղատարը նորոգող չկա, ահազանգ Երևանի բնակչից
Մայիս 27, 2021 at 16:55 | SOS | Երեւան
Երևանի Կենտրոն համայնքի Ամերիկյան փողոցի բնակիչն ԷկոԼուրին ահազանգեց, որ արդեն մի քանի ամիս շարունակ կոյուղու խողովակաշարի վթարի արդյունքում կոյուղաջրերը լցվում են իր այգի՝ առաջացնելով հակասանիտարական վիճակ
Գլաձորի բնակիչները թույլ չտվեցին «ՄԵՏԱԼ ԳՈԼԴ» ՍՊԸ-ին իրենց համայնքում հանրային լսումներ անցկացնել
Մայիս 12, 2021 at 13:38 | SOS | Վայոց ձոր
2021թ. մայիսի 11-ին Վայոց ձորի մարզի Գլաձոր համայնքի բնակիչները թույլ չտվեցին «ՄԵՏԱԼ ԳՈԼԴ» ՍՊԸ-ին Գլաձորի բազմամետաղային հանքավայրում երկրաբանական հետազոտության ծրագրի վերաբերյալ համայնքում  հանրային լսումներ անցկացնել
Լոռու մարզի Մարգահովիտ, Դեբետ, Եղեգնուտ, Վահագնի և Վահագնաձոր համայնքները ոչ ասացին հանքարդյունաբերությանը
Ապրիլ 16, 2021 at 17:55 | SOS | Լոռի
Լոռու մարզի Մարգահովիտ, Դեբետ, Եղեգնուտ, Վահագնի և Վահագնաձոր համայնքների բնակիչները միաձայն դեմ արտահայտվեցին Հանքաձորի հանքային դաշտում երկրաբանական ուսումնասիրության աշխատանքներ կատարելուն
Լոռիում բնակիչները բոյկոտում են Հանքաձորի հանքային դաշտում երկրաբանական ուսումնասիրությունների հայտի հանրային լսումները
Ապրիլ 16, 2021 at 13:08 | SOS | Լոռի
Թվով 1-ին հանրային լսումներն արդեն իսկ տապալվել են Մարգահովիտ և Վահագնաձոր համայքներում: Բնակիչները թույլ չեն տվել ընկերության ներկայացուցիչներին համայնքապետարան մուտք գործել
Ահազանգ. Երևանում կանաչ գոտին ավիրվում է
Ապրիլ 12, 2021 at 18:35 | SOS | Երեւան
Երևան քաղաքի Ն. Զարյան 140 հասցեում՝ Կարմիր խաչի գրասենյակի դիմաց գտնվող կանաչապատ այգին ավիրվում է. այգում աշխատող շինարարական տեխնիկան ոչնչացնում է այգու բազմամյա ծառերը
Կառուցապատո՞ւմ կանաչ գոտում, ահազանգ ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին
Ապրիլ 06, 2021 at 17:57 | SOS | Երեւան
Երևանում Ն. Զարյան 140 հասցեում՝ Կարմիր խաչի գրասենյակի դիմաց, կանաչապատ այգին (20 տարեկանից ավելի տարիք ունեցող ծառերով) ցանկապատել են, և փակցված է բարձրահարկ շենքի կառուցման ցուցանակ
Երևանում 200-300 դրամով վաճառվում է Կարմիրգրքյան ձնծաղիկ, որի մեկ միավորի հավաքման տուգանքը 25 հազար դրամ է
Փետրվար 09, 2021 at 17:35 | SOS | Սյունիք | Երեւան
ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը զգուշացնում է, որ Շտերնբերգիա Ֆիշերի բույսի հավաքի յուրաքանչյուր միավորի (հատի) համար տուգանքը կազմում է 25 հազար դրամ