Կրկին Արգիճի մասին

Կրկին Արգիճի մասին

ԷկոԼուր

Գեղարքունիքի մարզի S.O.S Արգիճի նախաձեռնող խումբը կրկին ահազանգ է հնչեցնում, որ Արգիճի գետի վրա ՀԷԿ են կառուցում, ինչի արդյունքում Մարտունու շրջանի համայնքները կմնան առանց ջրի:

«Արգիճի գետը Սևան թափվող ամենախոշոր և ամենաջրառատ գետն է, որը վերջին տարիներին մեծ փորձությունների է ենթարկվում: 2010 թ-ին փորձում էին նրա Գայլաձոր վտակը մայր գետից կտրել և ուղղել Վայոց Ձոր:

Այս տարի /2012թ/ Արգիճի գետի գլխին կրկին սև ամպեր կուտակվեցին : Սկսվել է մի շինարարություն, որի հետևանքով կջրազրկվի գետի գրեթե 1/2 մասը (խախտվում է գետի բնական կապը Սևանա լճի հետ): Նրա ափերին հռնդում են հզոր տեխնիկաները ` փոխվում է գեղատեսիլ լանդշաֆտը:

Այս շինարարությունից հետո ի սպառ կվերանա Կարմիր գրքում գրանցված ամառային արծաթափայլ իշխանի, կողակի, բախտակի պոպուլացիաների բնական վերարտադրությունը:

Ըստ անօրեն ծրագրի` կառուցվում է Ջրէկ(Հէկ), որը հարցականի տակ է դնում մի քանի համայնքների ոռոգման հարցը:

Զարմանալին այն է , որ կառույցը չի վերահսկվում ո'չ բնապահպանների, ո'չ էկոլոգների և ո'չ էլ ՀԿ-ների կողմից, ստեղծված իրավիճակից օգտվում են օլիգարխները: Ժողովրդական երկրում փողատեր օլիգարխներն են որոշումներ կայացնում և իրագործում ` մի կողմ թողնելով երկրի օրենքները:

Ի՞նչ եք կարծում որևէ մեկին հետաքրքրում է , կամ տեղյա՞կ են , որ այսպիսի շինարարական ծրագիր է իրականացվում»,- ասված է նախաձեռնության հայտարարության մեջ:

Հուլիս 17, 2012 at 19:11


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր