Ահազանգ Սևանից. Սևանա լճից 270 միլիոն խմ-ից ավելի ջուր է վերցվել

Ահազանգ Սևանից. Սևանա լճից 270 միլիոն խմ-ից ավելի ջուր է վերցվել

ԷկոԼուր

Սևանա լճի ափամերձ համայնքների բնակիչներն ահազանգում են, որ Սևանա լճից սահմանված 270 միլիոն խմ-ից ավելի շատ ջրառ է իրականացվել: «Մենք տեղեկություններ ունենք, որ վաղուց գերազանցել են Սևանից սահմանված ջրբացթողումների ծավալը, և Սևան-Հրազդան հիդրոկասկադով շատ ավելի ջուր է հոսել, քան 270 միլիոնը»,- ահազանգեց Սևան քաղաքի բնակիչը:
Ահազանգը ստուգելու համար մենք դիտարկեցինք Հիդրոմետ ծառայության սեպտեմբերի 11-ի դրությամբ Սևանա լճի մակարդակի և ջրառի վերաբերյալ տվյալները, որոնց համաձայն Սևանա լճից բաց է թողնվել 261,857 միլիոն խմ ջուր: Ջրբացթողումների արդյունքում Սևանա լիճն իջել է 31 սմ-ով`1900.91մ-ից հասնելով ` 1900,60մ-ի: Սակայն ըստ փորձագիտական հաշվարկների` Սևանից վերցվել է 403 միլիոն խմ ջուր: Այս ծավալը հաշվարկվել է` ելնելով 1 սմ-ն կազմում է 13 միլիոն խմ ջուր սկզբունքից (հաշվարկի սկզբունքը` ըստ ՀՀ կառավարության աշխատակազմի «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ-ի նախագծման ճարտարագետ, գլխավոր մասնագետ, անցած դարի 60-70-ական թվականներից հիդրոմելիորատիվ համակարգում գործունեություն ծավալող Գեորգի Գևորգյանի, http://armef.com/hy/news/verlutsutyun/article_1382375816/):
Ստացվում է, որ ոռոգման սեզոնի ջրբացթողումները դեռ չեն ավարտվել, բայց ՀՀ կառավարության մտադրությունը, Սևանից բաց թողնել 1 միլիարդ խմ ջուր, կատարված է 40 տոկոսով:

Սեպտեմբեր 12, 2017 at 17:24


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր