Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Գրանցվեք այստեղ, որպեսզի ստանաք թեժ էկոլոգիական տեղեկատվութուն

Ձեր անունը:
E-mail:

ԹԵԺ ԳԻԾՍևան

S.O.S Սեւան կամպանիային միանում են Հայաստանի գրեթե բոլոր մարզերը

Almost All Regions of Armenia Joining S.O.S Sevan Campaign
16:26 Նոյեմբեր 02, 2011

ԷկոԼուր

S.O.S Սեւան կամպանիան ընդլայնում է իր աշխարագրությունը: Սեւանա լճի փրկության շարժմանն են միանում Հայաստանի գրեթե բոլոր մարզերից: Facebook սոցիալական ցանցում Սեւանի պաշտպանությամբ են հանդես գալիս` Վանաձորի Օրհուս կենտրոնի համակարգող Պերճ Բոջուկյանը (Լոռու մարզ), Իջեւանի Օրհուս կենտրոնի համակարգող Գագիկ Աղբալյանը (Տավուշի մարզ), «Բիոսոֆիա» ՀԿ-ի նախագահ Գևորգ Պետրոսյանը (Գյումրի քաղաք, Շիրակի մարզ), Ալավերդու Օրհուս կենտրոնի համակարգող Անուշ Էվոյանը (Լոռու մարզ), Արարատի Օրհուս կենտրոնի համակարգող Հռիփսիմե Սարգսյանը (Արարատի մարզ), Գորիսի Օրհուս կենտրոնի համակարգող Նվեր Պողոսյանը (Սյունիքի մարզ),  Հրազդանի Օրհուս կենտրոնի համակարգող Անահիտ Մնացականյանը (Կոտայքի մարզ), «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ-ի նախագահ Անահիտ Գեւորգյանը (Գեղարքունիքի մարզ), «Դալմա-Սոնա» հիմնադրամի նախագահ Ռուզաննա Ղազարյանը  (Երեւան), Գնդեվազ համայնքի երիտասարդությունը (Վայոց Ձորի մարզ), «Անկախ» շաբաթաթերթից Քրիստինա Տեր-Մաթեւոսյանը:

S.O.S Սեւան կամպանիան ուղղված է Սեւանա լճի ավազանում ծավալվող հանքարդյունաբերության գործունեության նկատմամաբ պետական կառույցների անտարբերության դեմ, ինչի արդյունքում «GeoProMining Gold» ընկերությունը Սեւանա լճի ավազանում` Սոտքում, առանց թույլատրության տեղադրել է հանքանյութը ջարդող-մանրացնող համալիր, ինչով խախտում է «Սեւանա լճի մասին» ՀՀ օրենքը: «Գեգամետ պլյուս» ընկերությունը Սեւանա լճի ափից ընդամենը 2 կմ հեռավորության վրա` Շորժայում,  կառուցել է քրոմ պարունակող  հանքանյութի վերամշակման գործարան: «Միկա ցեմենտ»  ընկերությունը ոչնչացրել է Արդանիշի թերակղզու յուրահատուկ լանդշաֆտը:

Չեն դադարում ահազանգերը Սեւանի ձկնապաշարների անկման, լճի ճահճացման, կենցաղային եւ հանքարդյունաբերական թափոններով աղտոտման մասին:

Գիտակցելով Սեւանա լճի կարեւորությունը Հայաստանի գոյության հարցում` փրկենք Սեւանը, թույլ չտանք, որ մարդկանց մի որոշ խումբ իրենց շահի համար կործանի մեր ազգային հարստությունը` Սեւանա լիճը:



Առնչվող նյութեր