ԷկոԼուր
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 15-ին ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքը:
Այս օրենքի համաձայն` 2017 թ-ին Սևանա լճից բաց կթողնվի օրենքով նախատեսված 170 միլիոն խմ-ից բացի ևս 100 միլիոն խմ ջուր ոռոգման նպատակով:
Այս տարի Սևանա լճի մակարդակի ամենաբարձր նիշը 1900.91 սմ էր: Ջրբացթողումների արդյունքում լճի մակարդակը սկսեց իջնել: Հուլիսի 17-ի դրությամբ Սևանա լճի մակարդակն իջել է 7սմ-ով` կազմելով 1900.84սմ:
Հուլիս 17, 2017 at 13:55