Փլուզում Վայոց ձորի մարզում

Փլուզում Վայոց ձորի մարզում

ԷկոԼուր

Մայիսր 5-ին Վայոց ձորի Քարագլուխ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել փլվածք, ինչից  ավտոճանապարհը դարձել է անանցանելի: Այս մասին տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքը: Բարեբախտաբար, փլուզման պահին այդ հատվածով երթևեկողներ չեն եղել, ինչի արդյունքում զոհեր և տուժածներ չկան: Եղեգնաձորի ճանապարհաշինական ընկերության աշխատակիցների ջանքերով մի քանի ժամվա ընթացքում մաքրվել է ճանապարհը հողածածկույթից,  եւ ճանապարհը դարձել է երթևեկելի:

Առաջիկա օրերին կմշակվի ճանապարհի վերանորոգման նախագիծ և հնարավոր սեղմ ժամկետում կիրականացվեն վերանորոգման աշխատանքներ:

Լուսանկարները վերցված են Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի Facebook-ի էջից

Մայիս 06, 2013 at 16:47


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր