Գողթեցիները փակել են Գողթ-Երևան ավտոճանապարհը, պահանջում են դադարեցնել Գեղարդալճի ինքնահոս ոռոգման համակարգի ծրագիրը

Գողթեցիները փակել են  Գողթ-Երևան ավտոճանապարհը, պահանջում են դադարեցնել Գեղարդալճի ինքնահոս ոռոգման համակարգի ծրագիրը

ԷկոԼուր

Այսօր`  հունիսի 3-ին, առավոտյան Կոտայքի մարզի Գողթ համայնքի  բնակիչները փակել են Գողթ-Երևան ավտոճանապարհը: Նրանց են միացել գառնեցիները: Բնակիչները պահանջում են դադարեցնել Գեղարդալճի ինքնահոս ոռոգման համակարգի ծրագիրը:

Պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ Գեղարդալճի ինքնահոս ոռոգման համակարգի ծրագրով նախատեսվում է Գեղարդալճի ջրամբարից խողովակաշարի միջոցով ինքնահոս եղանակով ջուր մատակարարել Ազատի ջրամբարից մեխանիկական եղանակով սնվող Կոտայքի մարզի Ձորաղբյուր, Ողջաբերդ համայնքներին, Գեղադիր գյուղի մի մասին եւ Ջրվեժի ամառանոցներին: Ծրագրի իրականացման արդյունքում նշված համայնքներին Ազատ գետից եւ ջրամբարից ջուր մղող 3 գործող պոմպակայանները՝ Ազատի (4-աստիճան), Հացավանի եւ Գեղադիրի, կփոխարինվեն ինքնահոսով: Մինչդեռ բնակիչները պնդում են, որ Գեղարդալճի ջուրը տարվելու է  Հացավանի, Լանջազատի, Գառնիի որոշ հողատարածքների համար, որոնք որոշ օլիգարխներ զավթել են եւ այգիներ տնկել:

Գողթեցիները պնդում են, որ ծրագրի իրականացման արդյունքում իրենք կմնան անջուր:

Ինչպես ԷկոԼուրի հետ հեռախոսազրույցում հայտնեց Գառնիի բնակիչ ակտիվիստ Արուսյակ Այվազյանը, գողթեցիներին խոստացել են Գողթի համար ջուր տալ Ազատ գետի Գիլանլար վտակից, որը առաջանում է ձնհալներից եւ հոսում «Խոսրովի անտառ» պետական արգելոցի միջով:  «Եթե այս ծրագիրն իրականացնեն, ապա կանապաացնեն Խոսրովի արգելոցը եւ Ազատի կիրճը»,- ասաց Արուսյակ Այվազյանը:

Հունիս 03, 2016 at 12:15


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր