Մարտունի քաղաքը մտադիր է հրաժարվել «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի ծառայություններից

Մարտունի քաղաքը մտադիր է հրաժարվել «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի ծառայություններից

ԷկոԼուր

Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքը մտադիր է հրաժարվել «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի ծառայություններից: Այս մասին ԷկոԼուրին հայտնեց Մարտունու քաղաքապետ Արմեն Ավետիսյանը: «Ժամանակին թույլ չեն տվել, որ Գեղհովիտ համայնքի կոյուղին միանա Մարտունու կոյուղուն: Որտեղ Գեղհովիտի կոյուղատար խողովակը վերջանում է, այդ հատվածից առուներով կոյուղաջուրը լցվում է Մարտունի քաղաք: Ընդամենը մի 100 մետր կոյուղու խողովակաշար պիտի անցկացվի, և այդ հարցը լուծվում է: Բայց այդ 100 մետրը կառուցողը չկա, վճարողը չկա: «Վեոլիա ջուր»-ը հրաժարվում է ներդրումներ կատարելուց` պատճառաբանելով, որ, պետության հետ կնքած պայմանագրի համաձայն, ինքը պարտավորված է միայն սպասարկում իրականացնել: Եթե ընկերությունն առանց ներդրումների պետք է իրականացնի միայն սպասարկում, մենք չենք աշխատի այդ ընկերության հետ. քաղաքապետարանը` ինքը, կկազմակերպի ջրամատակարարման և ջրահեռացման հարցերը»,- ասաց Մարտունու քաղաքապետ Արմեն Ավետիսյանը:

«Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի ծառայություններից հրաժարվելու վերաբերյալ նամակով Մարտունու քաղաքապետը դիմել է և նախկին, և նոր կառավարություններին: Նախկին կառավարությունից աջակցություն չի ստացել, նոր կառավարությունից պատասխան դեռ չկա:

Օրերս Մարտունու քաղաքապետարանում հարցը քննարկվել է Գեղարքունիքի նորանշանակ մարզպետի, Մարտունու քաղաքային իշխանության, «Վեոլիա Ջուր» ընկերության ներկայացուցիչների հանդիպման ընթացքում: Մարտունու քաղաքապետարանն առաջարկել է խնդիրների լուծման 2 ճանապարհ, կամ «Վեոլիա Ջուր» ընկերության, Ջրային տնտեսության պետական կոմիտեի կողմից չլուծված խնդիրները հստակ պայմանագրի միջոցով կարճ ժամանակահատվածում պետք է հիմնավոր լուծվեն, կամ համայնքը հրաժարվում է «Վեոլիա Ջուր» ընկերության սպասարկումից: Իր հերթին Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանն ասել է. «Շատ հարցերի կարգավորում գտնվում էպետության իրավասության շրջանակներում, շատ հարցերի լուծմանն էլ խանգարում է օրենսդրական դաշտը: Դրա համար պետական համապատասխան մարմինները պետք էունենան իրենց կարգավորիչ դերը, իսկ կողմերը պետք է աշխատեն փոխըմբռնման պայմաններում: Հասկանալի է, որ սպասարկող կողմը որոշ դեպքերում պետք է ընդառաջի եւ՛բնակչության, եւ՛ քաղաքի իշխանությունների կարիքներին, մինչեւ որ մենք կարողանանք համատեղ ուժերով գտնել ամենաարդյունավետ լուծումները»:

 

Հունիս 28, 2018 at 19:51


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր