Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Գրանցվեք այստեղ, որպեսզի ստանաք թեժ էկոլոգիական տեղեկատվութուն

Ձեր անունը:
E-mail:

ԹԵԺ ԳԻԾSOS

Հաշմանդամների թիվը Կապանում աճում է

Number of Disabled Persons in Kapan Boosting
11:28 Օգոստոս 18, 2012

ԷկոԼուր-Սյունյաց Երկիր

 Մոտ 45 հազար բնակչություն ունեցող Կապանում հաշմանդամների թիվը հասնում է 4006-ի: Այս մասին տեղեկացնում է «Սյունյաց երկիր»:  Վերջին չորս տարում հաշմանադամների աճը տեղի է ունեցել անընդհատ: 2008-ին Կապանում կար 3424 հաշմանդամ, 2009-ին` 3629, 2010-ին` 3884, 2011-ին` 4017, 2012-ի առաջին կիսամյակի ավարտին` 4006: Ստացվում է, որ քաղաքում տարեկան մոտ 200-ով ավելանում է հաշմանդամների թիվը, եւ հաշմանդամների թիվը կազմում է Կապանի ողջ բնակչության մոտ 10%-ը: «Ստացել ենք տեղի բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովի նախագահ տիկին Մելադա Դոլունցի պատասխանն առ այն, թե հաշմանդամներից քանիսն են (ըստ տարիների` 2008թ. սկսած) առաջին անգամ ստացել հաշմանդամության կարգ, ինչը նոր լույս է սփռում երեւույթի վրա: Այսպես` 2008թ` 270 մարդ, 2009թ.` 242 մարդ, 2010թ.` 255 մարդ, 2011թ.` 276 մարդ, 2012թ. առաջին կիսամյակի դրությամբ` 127 մարդ»,- գրում է թերթը: