ԷկոԼուր
Այսօր՝ առավոտյան ժամը 10:15-ին, Կոտայքի մարզի Գառնի համայնքի բնակիչները փակեցին Գառնի-Երեւան ավտոճանապարհը քարերով, կանգնած են եւ պլակատները ձեռքներին բնակիչներ: Գառնիի բնակիչներին միացել են Գողթի բնակիչները, ովքեր պայքարում են Գեղարդալճի ինքնահոս ոռոգման համակարգի կառուցման ծրագրի դեմ: Ժամը 10:50-ի դրությամբ ակցիայի վայր եկավ Կոտայքի մարզի Գառնու տեղամասի ոստիկանությունը: Նրանց թիվը մի քանի տասնյակի է հասնում: Նրանք գնալով ավելանում են: Ավտաճանապարհին մեքենաներ են կուտակվել: Եկել են զբոսաշրջային խմբեր, ովքեր հետաքրքրվում են, թե ինչ է կատարվում եւ լուսանկարում են ակցիան: Գառնեցիները ոստիկաններին բացատրում է, թե ինչու են փակել ճանապարհը: «Մենք թույլ չենք տա, որ մեր երկրում մեզ դարձնեն ճորտ»,- ասում են գառնեցիներտ նա:
Գառնեցիները բողոքում են Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման ծրագրի դեմ, որի շնովիվ Ազատ գետի ջուրը պետք է տարվի Արարատի մարզ:
Գառնեցիները պահանջում են դուրս բերել ծանր տեխնիկան Ազատի կիրճից, որը մայիսի 16-ից կիրճում կրկին աշխատում է:
Մայիս 20, 2016 at 11:38