Սերժ Թանկյան` այս երկրում բնապահպանական խիստ քաղաքականության կարիք ունենք

Սերժ Թանկյան` այս երկրում բնապահպանական խիստ քաղաքականության կարիք ունենք

ԷկոԼուր

Ամերիկահայ ռոք-աստղ Սերժ Թանկյան Հայաստանում ապրիլի 25-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ, անդրադառնալով Հայաստանի բնապահպանական խնդիրներին` մասնավորապես հանքարդյունաբերությանը, ասել է.  «Ինձ համար շատ ցավալի է, որ մի երկիր, որն այսքան քիչ հող ունի, այսչափ հանքեր ունի», տեղեկացնում է www.aravot.am կայքը:

«Դա վտանգավոր է երկրի համար: Եվ, մասնավորապես, քանի որ հարյուր տոկոսանոց վերահսկողություն չկա, որ դա կատարվում է շրջակա միջավայրի համար անվնաս ճանապարհով, մենք այս երկրում բնապահպանական խիստ քաղաքականության կարիք ունենք», - ասել է  Սերժ Թանկյանը: 

Սերժ Թանկյանը նախկինում ևս բարձրաձայնել է Հայաստանի բնապահպանական խնդիրները: Դեռևս 2012 թվականին Թանկյանը հանդես է եկել ի պաշտպանություն Թեղուտի անտառի և կոչ է արել կանխել Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործումը:

Ապրիլ 27, 2015 at 16:42


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր