ԷկոԼուր
Դիլիջանի Զին-ավան 2 թաղամասը աղբի մեջ կորած է: Այս մասին «ԷկոԼուր»-ի բլոգում ահազանգում է Արգամ Ուստյանը: «Աղբից տուժում են նաև թաղամասի կենտրոնական հատվածում գտնվող տները, հարակից հողամասերը: Պլասմասե տարաներն ու պոլիէթիլենային պարկերը, որ թափում են ոչ համապատասխան տեղերում, հայտնվում են բնակիչների այգիներում»,- գրում է Արգամ Ուստյանը: Թաղամասում ընդամենը մեկ աղբարկղ է դրված եւ ընդամենը շաբաթը մեկ անգամ է «Դիլի մաք» ՍՊԸ-ն աղբահանություն կատարում:
Աղբահանության խնդրին լուծում տալու համար «Արդար Հայաստան» ՀԿ-ի Դիլիջանի տարածքային գրասենյակը պատրաստվում է բնակչության շրջանում ստորագրահավաք կազմակերպել եւ դիմել պետական մարմիններին:
Սեպտեմբեր 02, 2011 at 16:42