Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Գրանցվեք այստեղ, որպեսզի ստանաք թեժ էկոլոգիական տեղեկատվութուն

Ձեր անունը:
E-mail:

ԹԵԺ ԳԻԾԹեղուտ

Թեղուտի համայնքապետ. «Ես երբեք չէի ուզենա, որ անտառը հատվի, բայց գիտեք, պահեր կան, որ անխուսափելի է այդ անտառահատումը»

Teghout Community Head: “I would never like the forest to fell down, but you know sometimes felling is inevitable”
12:40 Հունիս 15, 2011

ԷկոԼուր

«Անտառահատմանը միշտ էլ ես դեմ եմ: Ես երբեք չէի ուզենա, որ անտառը հատվի, բայց գիտեք, պահեր կան, որ անխուսափելի է այդ անտառահատումը,- «ԷկոԼուր»-ի հետ զրույցում ասաց Թեղուտի համայնքապետ Հարություն Մելիքսեթյանը,-  այստեղ կտրում են, գոնե ուրիշ տեղեր արգելվի անտառահատումը, ընդհանրապես արգելվի, նույնիսկ մարդու մուտքն արգելվի: Ես այդ ձեւի եմ կողմնակից»: 

Թեղուտի անտառը հատվում է  պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման համար: Արդեն իսկ հատվել է մոտ 70 հա անտառ: Ըստ Թեղուտի նախագծի`  հատվելու է 357 հա անտառ, իսկ անկախ փորձագետների կարծիքով անտառը կվերանա Թեղուտի նախագծի համար ընդգրկված ամբողջ 1400 հա տարածքում, քանի որ առաձին-առանձին կանգուն մնացած ծառերը չի կարելի անտառ համարել:

Թեղուտի նախագծով նախատեսված է նաեւ անտառավերականգնման աշխատանքներ իրականացնել 714 հա տարածքում:

Թեղուտի համայքի բնակիչները ոչ մի կերպ չեն մասնակցում անտառի կառավարման գործընթացներին, թեպետ ապրում են անտառի մեջ: «Թեղուտ» ՓԲԸ-ն համայնքի կարիքավորներին անվիճար տրամադրել է կտրված անտառների թափուկները: Բայց նման բարեգործական միջոցառումների հաշվին ամբողջ համայնքի կարեւորագույն խնդիրներից մեկը` վառելանյութով ապահովումը, չի լուծվում: Մեկ խմ վառելափայտն արժե 10 000 դրամից ավելի:

Թեղուտի համայնքապետի կարծիքով համայնքի ձայնը պետք է անպայման լսվի այն մարդկանց կողմից, ովքեր որոշում են, թե որքան անտառ է հատվելու եւ ում է վաճառվելու:  «Ավագանին ամեն դեպքում ժողովրդի ընտրյալներն են, թող տան համաձայնություն, կամ չտան համաձայնություն, եւ դա կլինի ժողովրդի կարծիքը: Ինձ թվում է, որ միշտ տեղի մարդն ավելի սրտացավ կլինի անտառի համար, քան թե դրսինը, թեկուզ դա լինի «Հայանտառ»-ի տնօրենը»,- ասաց Հ. Մելիքսեթյանը:


style="height: 390px; width: 640px">