Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Գրանցվեք այստեղ, որպեսզի ստանաք թեժ էկոլոգիական տեղեկատվութուն

Ձեր անունը:
E-mail:

ԹԵԺ ԳԻԾԼեռնահանքային արդյունաբերություն

Թեղուտի պղնձամոլիբդենային հանքը լիարժեքորեն կշահագործվի արդեն 2013 թվականի երկրորդ կեսին

Teghout Copper and Molybdenum Mine to Be Fully Developed in Second Half of 2013
11:53 Ապրիլ 28, 2011

News.am

Թեղուտի պղնձամոլիբդենային հանքը լիարժեքորեն կշահագործվի արդեն 2013 թվականի երկրորդ կեսին, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ լեռնահանքային արդյունաբերության ոլորտի ընկերությունների ղեկավարների խորհրդակցության արդյունքների մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Վալեքս գրուպի» կազմի մեջ մտնող ընկերությունների ղեկավար Վալերի Մեժլումյանը։

Նրա խոսքով, Թեղուտի հանքի թափոնները կվերամշակվեն Դրմբոնում ներկայումս կառուցվող ձեռնարկությունում։ Միաժամանակ, Մեժլումյանը խուսափեց կոնկրետ պատասխանել այն  հարցին, թե հանքի շահագործումը կվնասի՞ հայրենի բնությանը, թե` ոչ:

«Յուրաքանչյուր միջավայրում, ուր մարդ է ապրում, բնությունն այսպես թե այնպես վտանգված է»,- նկատեց Մեժլումյանը՝ ավելացնելով, որ գիտության եւ տեխնիկայի վերջին ձեռքբերումներ համարվող տեխնոլոգիաները թույլ կտան նվազագույն վնաս հասցնել բնությանը։

Նա նաեւ հայտնեց, որ Թեղուտի հանքավայրին կից ձեռնարկություն  կբացվի, ուր բնական քարերից զարդեր կարտադրվեն։

Նշենք, որ «Վալեքս» խմբի ընկերությունները Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի պետբյուջե մուծել են 8 մլրդ դրամ հարկ եւ կատարել 14 մլրդ դրամի ներդրումներ։ Իսկ ապրանքնաշրջանառությունը 2010-ին հասել է 60 մլրդ դրամի։



Առնչվող նյութեր