ԷկոԼուր
Հունիսի 26-ին Թեղուտի պաշտպանները տարածել են տեսանյութ, որտեղ ներկայացված է Թեղուտի հանքի հիմնախնդիրը, դրանից բխող վտանգները և դրա շուրջ ծավալված տարբեր տարիների պայքարի համառոտ պատմությունը:
Պահը օրհասական է: Ահա այսպես են գնահատում Թեղուտի ներկա իրավիճակը բնապահպան-ակտիվիստները: «Եթե մենք այսօր թույլ տանք, որպեսզի շահագործվի Թեղուտի հանքը, ապագայում կկանգնենք շատ լուրջ խնդիրների առջև...կարող ենք փաստել, որ խորհրդային իշխանություններն ավելի բարեխիղճ են գտնվել, քան ներկայիս իշխանությունները՝ չթողնելով շահագործել Թեղուտի հանքը... ՀՀ իշխանությունները և «Վալլեքս գրուպ»-ը ժամանակին խաբել և ահաբեկել են Շնող և Թեղուտ գյուղերի բնակիչներին...Ձեզ անիծում է ողջ հայ ժողովուրդը և ձեզ դեռ երկար անիծելու են մեր ապագա սերունդները...Եթե Թեղուտի հանքը շահագործվի, մենք Լոռու վրա մեծ կարմիր արյունոտ խաչ կքաշենք...Լոռին կարժանանա Սյունիքի ճակատագրին...Մենք կորցնում ենք Սյունիքը, մենք կորցնում ենք Լոռին: 30 հանքի թույլտվություն տրված է Երևանում, կորցնում ենք նաև Երևանը, կորցնում ենք Սևանը, կորցնում ենք ամբողջ Հայաստանը...Եթե թշնամին գրավեր, հետո հնարավոր կլիներ հետ վերցնել այդ տարածքները, բայց հիմա այդ հանքերի տեղում մնալու են պոչամբարներ, որոնք հազար միլիոնավոր տարիներ շարունակ թունավորելու են այդ տարածքները, և եթե դեմը չառնենք, կարող ենք մի մեծ արյունոտ խաչ էլ մեզ վրա քաշել...եթե զգանք, որ խաղաղ պայքարը չի օգնում, մնում է այլ մեթոդների դիմել, որովհետև դուրս է գալիս, որ արդեն պատերազմ է հայտարարված...միևնույն է` Թեղուտը հանք չի դառնա». Թեղուտի պաշտպաններ:
Տեսանյութը պատրաստել են Արմեն Ադամյանը, Նարե Սմբատյանը, Գայանե Բաբլոյանը, Դիանա Սմբատյանը:
Հունիս 27, 2014 at 14:50