Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Գրանցվեք այստեղ, որպեսզի ստանաք թեժ էկոլոգիական տեղեկատվութուն

Ձեր անունը:
E-mail:

ԹԵԺ ԳԻԾԹեղուտ

Մշակույթի անտեղյակ նախարարը

Unaware Culture Minister
12:45 Փետրվար 07, 2012

Գալուստ Նանյան, Yerkir.am

Թեղուտի անտառներում առկա բազմաթիվ հուշարձանները գրանցված են պատմամշակույթային հուշարձանների ցուցակում, եւ դրանց նկատմամբ ցանկացած գործողություն պետք է համաձայնեցվի կառավարության հետ. այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:

 «Կառավարության համապատասխան որոշման հետ կար նաեւ Թեղուտի անտառներում ուսումնասիրությունների ժամանակացույց: Դուք գիտեք, որ այս ընթացքում մեր նախարարությունը տվել է տեղեկատվություն, թե ինչ է կատարվում Թեղուտի տարածքում. իրականացվել են պեղումներ, հնագետներն աշխատել են, եւ բոլոր գտածոները ներկայումս հնագիտության ինստիտուտում են, դրանք հետագայում կհանձնվեն պատմության թանգարանին»,- ասաց նախարարը:

Ըստ նրա` Թեղուտի տարածքում իրենք ունեն մի քանի անշարժ հուշարձաններ կամ հուշարձանների բեկորներ, որոնցից միայն Բովերի եկեղեցին պետք է տեղափոխել` կառավարության որոշման սահմանված կարգով:

Yerkir.am-ի հարցին, թե, մի քանի հուշարձաններ ասելով, նախարարն ի՞նչ թիվ նկատի ունի, Հ. Պողոսյանը պատասխանեց. «Ես ինքս չեմ կարող բոլոր միավորները ասել, բայց խոշոր միավորներից ես կարող եմ առանձնացնել միայն Բովերի եկեղեցին, որի համար մշակույթի նախարարությունը ներկա պահին պատրաստում է կառավարության որոշում եկեղեցու տեղափոխման եւ համապատասխան քայլերի համար: Ըստ կարգի` դա պետք է տեղափոխվի, եւ արդեն իսկ Շնող գյուղում ձեռք ենք բերել հողամաս, որտեղ պետք է տեղափոխվի եկեղեցին»,- ասաց Հ. Պողոսյանը:

Եթե ՀՀ մշակույթի նախարարը տեղյակ չէ Թեղուտի հուշարձանների անուններից եւ միավորներից մենք կարող ենք նախարարին հիշեցնել, որ Թեղուտի հանքավայրի տարածքում, բացի Բովերի խեչ փոքր մատուռից, կան 17-18 հուշարձանախմբեր, եւ եթե շարունակվի Թեղուտի հանքարդյունաբերական ծրագիրը, դրանք կմնան արդյունաբերական գոտում: Այստեղ լայն թափով ընթացող շինարարական աշխատանքներն ու հանքահանումը արդեն վտանգ են ներկայացնում որոշ հուշարձանների համար:

 

Հիշեցնեք, որ դրանցից 12-ն ընդգրկված է ՀՀ Լոռու մարզի պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում, իսկ մնացած 6-ը նորահայտ հուշարձաններ են, որոնք դեռեւս չեն ներառվել համապատասխան ցանկում: Այսպես` Դուքանաձորում հայտնաբերված մետաղաձուլման՝ պղնձի (մ. թ. ա. 2-րդ հազարամյակ) եւ երկաթի (մ. թ.10-11-րդ դարեր) հնոցներ։ Բացի այդ, տարածքում հայտնաբերվել են հորատանցքեր, Գուլաբի գյուղատեղի-գերեզմանոցը (10.5 հա), Մանստեւի վանքը, համանուն գյուղատեղի-գերեզմանոցը (12.5 հա), Ձորագյուղի գյուղատեղի-գերեզմանոցը, մատուռը եւ կամուրջը (11 հա), դամբարանադաշտ գերեզմանոց-գյուղատեղին (13 հա), 13-16 դարերի եկեղեցին, Բարձրյալ խաչ սրբատեղին եւ այլն։ Եվ մշակույթի նախարարը հայտարարում է, որ իրենց մտահոգում է միայն Բովերի խեչ փոքր մատուռի ճակատագիր եւ իր ուսերից գցում մնացած հուշարձանների համար պատասխանատվությունը: Դրանք բոլորն էլ արժեքներ են, որոնք ոչնչացնելու դեպքում սերունդները մեզ չեն ների։


Ավելացրեք ձեր մեկնաբանությունը

Անուն *:
E-mail *:
Մեկնաբանություն *:
Վավերացում *:
CAPTCHA