

ԷկոԼուր
Գլոբալ էկոլոգիական հիմնադրամը 4, 7 միլիոն դոլլար է տրամադրում ժամկետանց պեստիցիդների պաշարների ոչնչացման և կայուն օրգանական աղտոտիչներով վարակված տեղանքների աղտազերծման ծրագրի համար: Ծրագիրն իրականացվում է ՀՀ բնապահպանության նախարարության և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) հայաստանյան գրասենյակի հետ համատեղ: Այս մասին նշված է Բնապահպանության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի տարածած հաղորդագրության մեջ:
«Խորհրդային տարիներին պետությունը խթանում էր պեստիցիդների լայնածավալ կիրառումը: 1970-ականների վերջում և 1980-ականների սկզբում նախաձեռնվել է համամիութենական մասշտաբի ծրագիր, որի համաձայն բաշխման համակարգի պահեստներից պետք է հավաքվեին արգելված և ժամկետանց բոլոր պեստիցիդները և կուտակվեին ու թաղվեին համապատասխան ինժեներական լուծումներով կառուցված գերեզմանոցներում կամ թափոնատեղիներում: 1990 թվականի դրությամբ հաշվարկվել էր, որ Հայաստանում գոյություն ունի շուրջ 600 նմանատիպ պահեստային բազա»,- նշված է հաղորդագրության մեջ:
Դեկտեմբեր 13, 2012 at 14:10
