

ԷկոԼուր
Եվրոպական միությունը կարգելի աշխարհում լայնորեն տարածված երեք պեստիցիդների օգտագործումը երկու տարի ժամկետով, քանի որ դրանք կարող են մեղուների պոպուլիացիայի նվազման պատճառ լինել: Մեղուները նպաստում են փոշոտմանը եւ գյուղմթերքի արտադրությանը, կոմերցիոն կարեւոր նշանակություն ունեն: Եվրոպական հանձնաժողովը հայտարարեցl է որ համառորեն կհասնի պեստիցիդների մի դասի` նեոնիցոտինիոիդների արգելմանը: Դրանք արտադրում են գերմանական Bayer և շվեյցարական Syngenta ընկերությունները: ԵՄ 27 անդամ երկրները չեն կարող համաձայնության գալ սույն հարցի շուրջ:
Մայիս 03, 2013 at 14:23
