Deno Gold Minig ընկերությունը կարծում է, որ դեկտեմբերի 1-ին տեղի ունեցած վթարի պատճառը սաբոտաժն է

Deno Gold Minig ընկերությունը կարծում է, որ դեկտեմբերի 1-ին տեղի ունեցած վթարի պատճառը սաբոտաժն է

ԷկոԼուր

Դեկտեմբերի 1-ին՝ մոտավորապես ժամը 07:30-ին,  Deno Gold Minig ընկերությանը պատկանող Գեղանուշի պոչամբարի պոչատար խողովակաշարում տեղի է ունեցել վթար: Պոչերը լցվել են Գեղանուշ գետը, որը Ողջի անդրսահմանային գետի վտակն է: Ինչպես կարծում են Deno Gold Minig ընկերության ղեկավարները, վթարի պատճառը սաբոտաժն է: Ընկերության մամլո հաղորդագության մեջ ասված է. ««Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» ընկերությունը տեղեկացնում է, որ այսօր առավոտյան տեղի է ունեցել պոչատարից արտահոսք: Արտահոսքի փաստն առաջինը նկատել է ընկերության աշխատակիցը և տեղեկացրել այդ մասին ընկերության ղեկավարությանը, որն էլ իր հերթին տեղեկացրել է այդ մասին համապատասխան պետական կառույցներին և մարմիններին:

Ընկերությունը սկսել է արտահոսքի մաքրման աշխատանքները և կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցառումները մաքրման աշխատանքներն ամբողջությամբ իրականացնելու համար:

Մեր նախնական ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ արտահոսքի հավանական պատճառը սաբոտաժն է: Մեր ընկերությունը խստորեն քննադատում է այս գործողությունը, քանի որ արդյունքում վնաս է հասցվում շրջակա միջավայրին, համայնքին, այնտեղ ապրող բնակիչներին և ընկերությանը: Նմանատիպ գործողությունները չեն շեղելու մեզ հնարավորինս լավագույն ընկերությունը դառնալու մեր որդեգրած ճանապարհից:

Ընկերությունը կձեռնարկի բոլոր միջոցառումները օրենսդրական բոլոր պահանջներն իրականացնելու և լավագույն պրակտիկան կիրառելու համար, ինչպես նաև կձեռնարկի բոլոր միջոցներն ապագայում սաբոտաժի նմանատիպ դրսևորումները կանխելու համար»:

Նշենք, որ 2012 թվականի ընթացքում սա Գեղանուշի պոչամբարի խողովակաշարի 3-րդ վթարն է:

Դեկտեմբեր 01, 2012 at 19:03


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր