ԷկոԼուր
Հայաստանի Աբովյան, Բյուրեղավան, Չարենցավան, Հրազդան, Նոր Հաճն, Սևան, Ծաղկաձորի և Եղվարդ քաղաքներում կենցաղային թափոնները կառավարելու համար իրականացվում է «Կոտայքի մարզի կոշտ թափոնների կառավարման ծրագիրը»: Ծրագրով նախատեսվում է թափոնների հավաքման բեռնատարներ, կոնտեյներներ/արկղներ ձեռք բերել, թափոնների հավաքման նոր կետեր ստեղծել, նոր աղբավայր կառուցել:
Ծրագրի ընդհանուր արժեքը 8.07 միլիոն եվրո է: ՀՀ կառավարության պաշտոնական կայքի համաձայն` ծրագիրը համաֆինանսավորվում է Եվրոպական Միության Հարևանության ներդրումային գործիքի (ԵՄ/ՀՆԳ) կողմից` մինչև 3.5 միլիոն եվրո կապիտալ դրամաշնորհի տեսքով: Եվս 1.07 միլիոն եվրոյի չափով գումար նախատեսվում է ստանալ որպես տեխնիկական աջակցություն: Մնացած 3.5 միլիոն եվրոն էլ կտրամադրի Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (EBRD): Սույն թվականի ապրիլի 2-ին ՀՀ կառավարությունը հավանություն տվեց Հայաստանի Հանրապետության և EBRD-ի միջև կնքվելիք վարկային համաձայնագրին:
Ապրիլ 03, 2015 at 19:39