

Արմենպրես
Մենք չենք կարող թույլ տալ, որ աղբատարածքները պարզապես ծածկվեն հողով, եւ դրանով փակենք խնդիրը: Այս մասին հոկտեմբերի 27-ին Երեւանի քաղաքապետի հետ ունեցած հանդիպումից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց կանադական Մոնրեալի քաղաքապետ Ժերար Թրամբլեյը' հավելելով, որ Երեւանում պետք է մտածել աղբի վերամշակման մասին:
«Հարցը շատ ակտուալ է: Գիտենք, որ թուղթը, ապակին եւ երկաթը կարող են վերամշակվել, եւ ինչու չօգտագործել այդ հնարավորությունը: Մենք ունենք մեծ փորձ այս բնագավառում: Համաձայնության եկանք, որ կլինեն փորձագետների փոխայցելություններ, որտեղ կկոնկրետացվեն ծրագրերը»,- ասաց Ժերար Թրամբլեյը:
Նրա խոսքով' աղբի մնացած տոկոսը' օրգանական նյութերը, կօգտագործվեն այլ նպատակներով: Իրականացվելիք քայլերի առաջնային նպատակը, սակայն, բնությունը պահպանելն է:
Նոյեմբեր 02, 2011 at 14:05
