Վաշինգտոն նահանգում տեղի է ունեցել ռադիոակտիվ թափոնների արտահոսք

Վաշինգտոն նահանգում տեղի է ունեցել ռադիոակտիվ թափոնների արտահոսք

Правда.Ру

ԱՄՆ-ի Վաշինգտոն նահանգի իշխանություններն անհանգստացած են ռադիոակտիվ թափոնների արտահոսքի մասշտաբներից: Արտահոսքը տեղի է ունեցել փետրվարի 23-ին՝ շաբաթ օրը: Այս մասին հայտնում է  BBC հեռուստաընկերությունը:

Միջադեպը տեղի է ունեցել Վաշինգտոն նահանգի հարավ- արեւելքում՝ “Hanford Nuclear Reservation” ռադիոակտիվ թափոնների պահման համալիրի տարածքում: Ավելի վաղ տեղեկատվություն է տարածվել, որ արտահոսում է համալիրի ռեզերվուարներց մեկը, սակայն տվյալ պահին հայտնաբերվել է միանգամից 6 ռեզերվուարներից արտահոսք:

Նահանգապետ Ջեյ Ինսլիի խոսքերով՝ ռադիոակտիվ նյութերի արտահոսքը ներկա դրությամբ վտանգ չի ներկայացնում մարդկանց առողջության համար: Այնուամենայնիվ, Ինսլին իրավիճակի առնչությամբ անհանգստություն է արտահայտել: “Hanford Nuclear Reservation” համալիրի տարածքում գտնվում է 177 ռեզերվուար, որոնք պարունակում են միլիոնավոր լիտրերի հասնող ռադիոակտիվ թափոններ: 1940-ական թվականներին կառուցված համալիրն արդեն գերազանցել է նախագծողների սահմանած շահագործման ժամկետները:

Փետրվար 27, 2013 at 16:40


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր