Թունաքիմիկատների խնդիրը ՀՀ բնապահպանության նախարարության եւ ԵԱՀԿ-ի գրասենյակի ուշադրության կենտրոնում

Թունաքիմիկատների խնդիրը ՀՀ բնապահպանության նախարարության եւ ԵԱՀԿ-ի գրասենյակի ուշադրության կենտրոնում

ԷկոԼուր

Թունաքիմիկատների խնդիրը ՀՀ բնապահպանության նախարարության եւ ԵԱՀԿ-ի գրասենյակի ուշադրության կենտրոնում են: Դեկտեմբերի 3-ին նախարարությունումտեղի ունեցած հանդիպման ժամանակ ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը  է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար Անդրեյ Սորոկինը քննարկել են թունաքիմիկատների արդյունավետ պահեստավորման և վերացման մասին հարցեր: Այս մասին տեղեկացնում է Բնապահպանության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը:

Ըստ պաշտոնական տեղեկատվության` կողմերը քննարկել են նաեւ Հայաստանում գործող «Օրհուս» կենտորնների հիմնադրամին առնչվող հարցեր: Հիշեցնենք, որ Հայաստանում գործում է 15 Օրհուս կենտրոն, որոնք բնապահպանությանն առնչվող խնդիրները հասու են դարձնում ՀՀ բնակչության լայն շրջանակներին եւ նպաստում հասարակության մասնակցությանը այդ ոլորտում որոշումներ ընդունելուն, ինչպես նաև ոլորտի կառավարման գործընթացին:

Դեկտեմբեր 04, 2012 at 13:37


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր