Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Գրանցվեք այստեղ, որպեսզի ստանաք թեժ էկոլոգիական տեղեկատվութուն

Ձեր անունը:
E-mail:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆՊաշտոնական աղբյուրներ

Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցի հարցը կլուծվի արդեն այս տարի

Problem with Nubarashen Pesticide Graveyard to Be Solved This Year
18:10 Հունվար 30, 2012

Panorama.am

2012թ-ին Բնապահպանության նախարարության ծրագրերի մեջ է մտնում Նուբարաշենի թունաքիմիկատների ոչնչացումը. գերատեսչությունն արդեն համապատասխան պայմանավորվածություն է ձեռք բերել GEF հիմնադրամի հետ:

Այս մասին այսօրվա ասուլիսում հայտարարեց նախարար Արամ Հարությունյանը. «Դեռևս հիմնական անելիքը` տեղում ոչնչացնել կամ տեղափոխել երրորդ երկիր վերջնականապես ճշտված չէ: Բայց մենք նաև տեղում ունենք հնարավորություն այդ թունաքիմիկատները ոչնչացնել, մասնավորապես` ունենք մի քանի գործարաններ, որոնք ունեն համապատասխան թույլտվություն ոչնչացնել քիմիկատներ»,- նշեց նախարարը: Նաև ավելացրեց, որ ծրագիրը դեռ ընթացքի մեջ է և վերջնական որոշում կայացված չէ:

Այս ծրագրի համար միայն հիմնադրամը կհատկացնի 5 մլն դրամ, սակայն նախարարը նշեց, որ գերատեսչությունը ևս միջոցներ կտրամադրի:

Նշենք, որ նույն հիմնադրամի աջակցությամբ նախատեսվում է ևս յոթ ծրագրեր իրականացնել` «Քաղաքային բնակավայրերի լուսավորության էներգախնայողության բարձրացում» և այլն:


Ավելացրեք ձեր մեկնաբանությունը

Անուն *:
E-mail *:
Մեկնաբանություն *:
Վավերացում *:
CAPTCHA
 

Առնչվող նյութեր