
ԷկոԼուր
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հերքում է Գեղարքունիքի մարզի Վահան գյուղի բնակչից ստացած ահազանգի տեղեկատվությունը, ըստ որի քարհանքն աղտոտել է գյուղի խմելու ջուր մատակարարող ջրամբարի ջուրը:
Ի պատասխան ԷկոԼուրի հարցմանը, տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Մարատ Բադալյանը հայտնել է.
«Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Գեղարքունիքի տարածքային բաժնի աշխատակիցները Վահան գյուղի հողաշինարարի հետ ուսումնասիրություն են իրականացրել Վարդանիքար կոչվող տարածքում առկա հանքավայրի և գյուղին խմելու ջուր մատակարարող ջրամբարների տարածքում:
Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Վարդանիքարի գաբրոնների հանքավայրը ծանրաբեռնված է «ՎԱՄՄԱՎ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ՇԱԹ-29/513 հանքարդյունահանման թույլտվությամբ, որն ունի շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական եզրակացությունը:
Վահան գյուղի բնակչից ստացած ահազանգը չի համապատասխանում իրականությանը: Քարհանքից շուրջ երեք տարի արդյունահանում չի կատարվում: Տեսչական խմբի կողմից օրվա կարգավորիչ ջրամբարներից կատարվել է խմելու ջրի նմուշառում և ներկայացվել լաբորատոր հետազոտության»:
17:49 Նոյեմբեր 15, 2019