Արդյո՞ք Շրջակա միջավայրի նախարարությունը ՋԹ է տրամադրել Վայոց ձորում և Տավուշում նոր ՓՀԷԿ-երի կառուցման համար

Արդյո՞ք Շրջակա միջավայրի նախարարությունը ՋԹ է տրամադրել Վայոց ձորում և Տավուշում նոր ՓՀԷԿ-երի կառուցման համար
ԷկոԼուր
 
ԷկոԼուրը հարցում է ուղարկել ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն՝ տեղեկանալու, թե արդյոք նախարարությունը ջրօգտագործման թույլտվություններ է տրամադրել Տավուշի մարզի Իջևան քաղաքի վարչական տարածքում՝ Աղստև գետի վրա «Վարդեր» ՓՀԷԿ-ի և Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Հորս բնակավայրի վարչական տարածքում «Սպիտակի» կոչվող 4 աղբյուրներից «Հորս-1» ՓՀԷԿ-ի կառուցման նպատակով։  

«Սույն թվականի հունվար և փետրվար ամիսներին ՀՀ շրջակա միջավայրի նախարարության ջրային ռեսուրսների կառավարման գործակալության կողմից նախատեսվում էր  «Վարդան Օրդինյան» ՍՊԸ-ի կողմից Տավուշի մարզի Իջևան քաղաքի վարչական տարածքում՝ Աղստև գետի վրա, «Վարդեր» ՓՀԷԿ-ի կառուցման նպատակով ջրօգտագործման թույլտվության նախագծի և «Գնդասար Էներգո» ՍՊԸ-ի կողմից Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Հորս բնակավայրի վարչական տարածքում «Սպիտակի» կոչվող 4 աղբյուրներից «Հորս-1» ՓՀԷԿ-ի կառուցման նպատակով նոր ջրօգտագործման թույլտվության նախագծի մշակումը։ 

«Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի համաձայն՝ խնդրում ենք տրամադրել տեղեկատվություն, թե արդյոք «Հորս-1» և «Վարդեր» ՓՀԷԿ-երի կառուցման համար ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը տրամադրել է ջրօգտագործման թույլտվություններ, թե՝ ոչ: ՋԹ-ների տրամադրաման դեպքում խնդրում ենք նշել, թե տարեկան որքան պետք է լինի ՓՀԷԿ-երի կողմից իրականացվելիք ջրառի չափը և որքան պետք է կազմի բնապահպանական թողքը: Իսկ եթե ՋԹ չի տրամադրվել, խնդրում ենք նշել մերժման պատճառները»,- նշվսծ է հարցման մեջ:

Հիշեցնենք, որ ԷկոԼուրն առաջարկել է մերժել «Հորս-1» ՓՀԷԿ-ի կառուցման նպատակով նոր ջրօգտագործման թույլտվության տրամադրումը՝ նշելով ՓՀԷԿ-ի կառուցման դեպքում Եղեգիս գետի ավազանի էկոհամակարգին սպառնացող վտանգների մասին: 

 

16:59 Մարտ 22, 2020


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news