Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվան ընդառաջ Հայաստանի բնակիչները ներկայացնում են իրենց հիմնարար «կանաչ» իրավունքների խախտումները

Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվան ընդառաջ Հայաստանի բնակիչները ներկայացնում են իրենց հիմնարար «կանաչ» իրավունքների խախտումները

ԷկոԼուր

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի առաջարակությամբ դեկտեմբերի 10-ը 1950 թվականից աշխարհում նշվում է որպես Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օր: Հենց այս օրը՝ 1948թ-ին, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունել է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը: Հռչակագրում առաջին անգամ առանձնացվել են մարդու հիմնարար իրավունքները, որոնք պետք է պաշտպանվեն բոլոր երկրներում, բոլոր պետությունների կողմից: ԷկոԼուրըը ուսումնասիրություն է իրականցրել, թե Հայաստանում որքանով են պահպանվում մարդու հիմնարար «կանաչ» իրավունքներից առողջության և առողջ շրջակա միջավայրում ապրելու իրավունքը, մաքուր օդ, հող, ջուր ունենալու իրավունքը, սեփականության իրավունքը, բնական պաշարների մատչելիության և կայուն օգտագործման իրավունքը, որոշումների կայացման գործընթացում մասնակցության մատչելիության իրավունքը, սեփական գործունեության իրականացման ընտրության իրավունքը: Մասնավորապես Լոռու, Կոտայքի, Վայոց ձորի մարզի բնակիչները ԷկոԼուրի հետ հարցազրույցներում նշում են, թե իրենց որ հիմնարար իրավունքներն են խախտվել կամ խախտվելու բիզնես ծրգրերի իրականացման արդյունքում: Դիտեք տեսանյութը:



14:20 Դեկտեմբեր 09, 2017


Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news