ԷկոԼուր
«Վարդան Օրդինյան» ՍՊԸ-ն մտադիր է Տավուշի մարզի Իջևան քաղաքի վարչական տարածքում՝ Աղստև գետի վրա, կառուցել «Վարդեր» փոքր հիդրոէլեկտրակայանը (ՓՀԷԿ):
Շրջակա միջավայրի նախարարության ջրային ռեսուրսների կառավարման գործակալությունը մշակում է այս ՓՀԷԿ-ի ջրօգտագործման թույլտվության նախագիծը:
Նախագծի նախնական տարբերակի քննարկումը տեղի կունենա հունվարի 14-ին՝ ժամը 16:00-ին, Կառավարական 3-րդ տանը (5-րդ հարկ, 541 սենյակ):
Աղստև գետի վրա կառուցված են «Աղստև-1», «Քեյէներջի», «Կոկ» ՓՀԷԿ-երը՝ ըստ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից էլեկտրաէներգիա արտադրելու համար 2019թ. հոկտեմբերի 1-ին տրված լիցենզիաների ցուցակի:
Աղստևն անդրսահմանային գետ է: Նրա երկարությունը 133 կմ է, Հայաստանի տարածքում գետի երկարությունը 99 կմ է: Այն թափվվում է Քուռի մեջ:
Հունվար 13, 2020 at 14:18