«Գտի՛ր ջուրը խնայելու քո ձևը» սոցիալական տեսահոլովակների շարք` նվիրված ջրի արդյունավետ կառավարմանը

«Գտի՛ր ջուրը խնայելու քո ձևը» սոցիալական տեսահոլովակների շարք` նվիրված ջրի արդյունավետ կառավարմանը

ԷկոԼուր

ԱՄՆ ՄԶԳ-ի «Ջրային ռեսուրսների մասնակցային և արդյունավետ օգտագործում» ծրագրի շրջանակում պատրաստվել է «Գտի՛ր ջուրը խնայելու քո ձևը» սոցիալական տեսահոլովակների շարք, որը նվիրված է ոռոգման և խմելու ջրի արդյունավետ կառավարմանն ու օգտագործմանը։

Շարքն ամփոփում է «Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամի` ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ)`«Ջրային ռեսուրսների մասնակցային և արդյունավետ օգտագործում» եռամյա (2017-2020թթ) ծրագիրը:

Ծրագրի նպատակն էր խթանել Արարատյան դաշտի ջրային ռեսուրսների պատասխանատու կառավարումն ու օգտագործումը` հանրային մասնակցության և իրազեկման միջոցով, ինչպես նաև խթանել վարքագծի փոփոխությունները՝ ստորգետնյա ջրերի արդյունահանման կրճատումը ապահովելու համար: Ծրագիրն իրականացվել է «Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամի կողմից՝ «Ազգային ջրային համագործակցություն» ՀԿ-ի և ԵՊՀ Էկոլոգիական իրավունքի գիտաուսումնական կենտրոնի հետ համագործակցությամբ։

Արարատյան դաշտում ջրային ռեսուրսների կառավարման խնդիրների մասին բարձրաձայնել է նաև «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն՝ «Պաշտպանիր ջրի նկատմամբ քո իրավունքը» ծրագրի շրջանակներում: 2019 թ. ԷկոԼուրի թիմը հանդիպումներ է անցկացրել Արարատի մարզի Հայանիստ, Սայաթ-Նովա և Արմավիրի մարզի Արտաշար, Տարոնիկ համայնքներում, ուսումնասիրել ջրի իրավունքի խախտումների հետ կապված դեպքերը: Խմելու և ոռոգման ջրի խնդիրներին լուծում տալու նպատակով բնակիչները կազմակերպել են ստորագրահավաքներ՝ ջրի նկատմամբ իրենց խախտված իրավունքները վերականգնելու պահանջով և այն ուղարկել ՀՀ կառավարությանը: Այնուհետ ԷկոԼուրը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին նամակ է ուղարկել Արարատի մարզի Սայաթ ՆովաՀայանիստ, Արմավիրի մարզի Արտաշար և Տարոնիկ համայնքների ջրի խնդիրների վերաբերյալ՝ նամակին կցելով վերոնշյալ համայնքների բնակիչների ջրի խախտված իրավունքի վերականգնման 4 դիմում-պահանջագիր։

Պաշտոնական արձագանքել են Ջրային կոմիտեն, «Արմավիր», «Էջմիածին», «Երևան» ՋՕԸ-երը, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը և ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը:  



15:26 Մայիս 28, 2020


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news