ԷկոԼուր
2020թ-ին անտառահատումներ կիրականացվեն Կապանի անտառտնտեսությունում Իրան-Հայաստան 400 ԿՎ լարման էլեկտրահաղորդման օդային գծի կառուցման համար: Անտառին պատճառվող վնասին որպես փոխհատուցում նախատեսվում են նաև անտառավերականգնման աշխատանքներ:
Հունիսի 4-ի նիստում գործադիրն ընդունեց որոշում, որով թույլատրեց ծառահատումների և անտառապատման ծառայությունների մատուցման համար անհրաժեշտ գնման գործընթացներն իրականացնել մեկ անձից գնումներ կատարելու ընթացակարգով: Թե որքան ծառ է հատվելու քանի հեկտար տարածքում և ինչ տարածքներում է իրականացվելու անտառվերականգման աշխատանքները, փաստաթղթում նշված չէ:
Իրան-Հայաստան 400 ԿՎ լարման էլեկտրահաղորդման օդային գծի կառուցումը նախատեսվում է 2006թ. հուլիսի 5-ին Իրանի Էլեկտրական և Ջրատեխնիկական Սարքավորումների և Ծառայությունների Արտահանման «Սանիր» (SUNIR) ընկերության և «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի կնքված Իրան-Հայաստան երրորդ էլեկտրահաղորդման գծի և համապատասխան ենթակայանի («Նորավան» 400/220/20կՎ ԵԿ) նախագծման, մշակման, ձեռքբերման, մատակարարման և շինարարության համար (այսուհետ՝ Ծրագիր) պայմանագրի համաձայն: Ծրագրի արժեքը կազմում է 107,9 մլն եվրո:
Հաշվի առնելով, որ Ծրագրի ավարտը նախատեսվում է 2020 թվականի դեկտեմբերի 31-ին, անտառահատման և ատառվերականգնման աշխատանքների համար քիչ ժամամանակ է մնում:
Հունիս 04, 2020 at 12:14