Արագածի համայնքապետը վստահեցնում է, որ Գեղարոտ գետի ջուրը ոռոգման համար վտանգ չի ներկայացնում

Արագածի համայնքապետը վստահեցնում է, որ Գեղարոտ գետի ջուրը ոռոգման համար վտանգ չի ներկայացնում

ԷկոԼուր

ՀՀ Արագածոտնի մարզի Արագածի համայնքապետ Հենրիկ Հովհաննիսյանը վստահեցնում է, որ Գեղարոտ գետի ջուրը ոռոգման համար վտանգ չի ներկայացնում:

Հիշեցնենք, որ Արագածոտնի մարզի Գեղարոտ գետի ջուրը, որը սնում է Արագած համայնքի և հարակից մի քանի համայնքների մշակովի հողերը, վերջին տարիներին փոխվել է և դարձել է դարչնագույն:  Բնակիչները անհանգստացած են  գետի վիճակով եւ ջրի որակով: Նրանք գետի վիճակի վատացումը պայմանավորում են գետի վրա կառուցված փոքր ՀԷԿ-երով: Գեղարոտ գետի վրա կառուցված են «Գեղարոտ» եւ «Արագած-1» փոքր ՀԷԿ-երը:

ԷկոԼուրի հետ հեռախոսազրույցում Արագածի համայնքապետ Հենրիկ Հովհաննիսյանը ասաց. «Անալիզների պատասխանում նշված է, որ Գեղարոտ գետի ջուրը ոռոգման համար վտանգ չի ներկայացնում»: Հարցին, թե որ կառույցն է իրականացրել Գեղարոտի ջրի անալիզները, համայնքապետը պատասխանեց, որ այժմ չի կարող նշել, քանի որ փաստաթուղթը իր ձեռքի տակ չէ:

Լուսանկարը` www.aarhus.am կայքի

14:11 Մայիս 25, 2015


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news