ԷկոԼուր
Պարզեցվում է ստորգետնյա քաղցրահամ ջրերի օգտագործման համար հորատման գործընթացը: ՀՀ կառավարությունն ապրիլի 27-ին հավանություն տվեց ՀՀ ջրային օրենսգրքում և հարակից մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին: Ըստ փոփոխությունների` ստորերկրյա քաղցրահամ ջրերի օգտագործման նպատակով հորատման գործունեությունն իրականացվելու է ոչ թե լիցենզավորմամբ, այլ ծանուցմամբ:
Փոփոխությունը պայմանավորված է ՀՀ կառավարության որդեգրած քաղաքականությամբ` կրճատել, պարզեցնել և հստակեցնել լիցենզավորման գործընթացները:
Ապրիլ 27, 2017 at 16:59