Նոր մեթոդաբանության համաձայն` գետերում էկոլոգիական թողքը կհաշվարկվի ամեն ամիս

Նոր մեթոդաբանության  համաձայն` գետերում էկոլոգիական թողքը կհաշվարկվի ամեն ամիս

ԷկոԼուր

ՀՀ բնապահպանության նախարարին կից գիտատեխնիկական խորհրդի հերթական նիստում քննարկվել են գետերի էկոլոգիական թողքի հաշվարկման մեթոդաբանությանը վերաբերող հարցեր: ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության տեղեկացմամբ, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վիլեն Սարգսյանը զեկուցել է, որ ԱՄՆ միջազգային զարգացման գրասենյակի աջակցությամբ «Մաքուր էներգիա և ջուր» ծրագրի շրջանակներում մշակված գետերի էկոլոգիական թողքի հաշվարկման նոր մեթոդոլոգիան ի տարբերություն գործողի թույլ կտա յուրաքանչյուր ամսի համար հաշվարկել էկոլոգիական թողքը: Ըստ նոր մեթոդաբանության` գետերում էկոլոգիական թողքն ավելի մեծ կլինի, քան ներկայում կիրառվող մեթոդաբանությամբ: Բանախոսը տեղեկացրել է, որ աշխատանքներն ավարտական փուլում են, սակայն աշխատանքային խումբը դժվարությունների առաջ է կանգնած` չունենալով հաշվարկի համար անհրաժեշտ Հայաստանի գետերի հոսքի վերջին 40 տարիների վիճակագրական ամբողջ  տվյալները, քանի որ դրանք թվայնացված չեն: ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը հանձնարարել է Ջրային ռեսուրսների կառավարման գործակալության պետին, դիմելով լիազոր պետական մարմնին, ստանալ անհրաժեշտ տվյալները: Քննարկման ընթացքում աշխատանքային խմբին առաջարկվել  է, էկոլոգիական թողքի հաշվարկման մեթոդը մշակելիս, հաշվի առնել վերջին 10-15 տարում գետերի հիդրոլոգիական և էկոլոգիական վիճակը` կապված կլիմայի փոփոխության և մարդածին գործոնների հետ:

Հուլիս 18, 2015 at 18:42


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր