ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը հանդիպել է KfW բանկի խորհրդի անդամների հետ

ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը հանդիպել է  KfW բանկի խորհրդի անդամների հետ

ԷկոԼուր

ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը Գեմանիայի Դաշնային Հանրապետություն կատարած այցի շրջանակներում հանդիպում է ունեցել Գերմանիայի վերակառուցման և զարգացման բանկի /KfW/ խորհրդի անդամների հետ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժինը: Աղբյուրի համաձայն`հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են KfW-ի աջակցությամբ Հայաստանում իրականացվող ծրագրերը, մեկնարկային փուլում գտնվող ծրագրերի հեռանկարները, ինչպես նաև հետագա համագործակցության զարգացման ուղղությունները: Մասնավորապես, անդրադարձ է եղել «Հայաստանում պահպանվող տարածքների համար աջակցության ծրագրի» 3-րդ փուլին, որի համար KfW-ն ՀՀ-ին տրամադրում է 8 միլիոն 250 հազար եվրո գումար:

Քննարկված հեռանկարային մի շարք ծրագրերի համատեքստում նախարար Արամայիս Գրիգորյանն ընդգծել է, որ ՀՀ-ի համար այս պահին կարևոր և թիրախային ուղղություններ են Արարատյան դաշտի ջրօգտագործման ավտոմատ, կենտրոնացված կառավարման համակարգի ներդրումը, ՀՀ 6 ջրավազանային կառավարման պլանների մշակումը, ինչը թույլ կտա առավել արդյունավետ և նվազագույն կորուստներով իրականացնել ջրային ռեսուրսների կառավարումը մեր երկրում, ինչպես նաև ՀՀ հողերի բնապահպանական վիճակի ուսումնասիրության, գնահատման և միասնական տվյալների բազայի և էլեկտրոնային քարտեզների ստեղծումը:

Նոյեմբեր 07, 2014 at 17:07


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր