

ԱրմԻնֆո
«Ռիո-20» ազգային գնահատման զեկույցում հանցավոր քիչ տեղեկատվություն է ներառվել ջրային պաշարների վերաբերյալ: ԱրմԻնֆոյի թղթակցի հետ զրույցում այդպիսի կարծիք է հայտնել էկոլոգ Քնարիկ Հովհաննիսյանը:
«Գետերի վիճակը մտահոգություն է հարուցում, առաջին հերթին, այն պատճառով, որ դրանք կոյուղաջրերի, աղտոտված ջրերի հաղորդիչ են», - նշել է նա: Փորձագետը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ չմաքրված ջրերը ներթափանցում են գետեր, ջրամբարներ:
«Ապրիլի 6-ին զեկույցի շուրջ հասարակական քննարկումների ժամանակ ասվել է, թե ջրի որակը նորմալ է, մշակվել են սանիտարական նորմեր: Միևնույն ժամանակ մեզ մոտ ոչ մի մաքրող կայան չի աշխատում: Գոյություն ունեն խնդիրներ, որոնք առնչվում են կնեցաղային աղբին, որն աղտոտում է գետերը», - նշել է Հովհաննիսյանը: Նրա հավաստմամբ, զեկույցում քիչ է խոսվում է Հայաստանի ջրամբարների մասին: «Ես արդեն չեմ խոսում Սևանի մասին, կոյուղաջրերը, աղբը լիճն են թափվում հարակից բնակավայրերից: Զարմանում եմ, թե ինչպես Բնապահպանության նախարարությունն այդան մեծ փիղը չի նկատել»,- նշել է Հովհաննիսյանը:
Ապրիլի 6-ին ընթացած հասարակական լսումների արդյունքւոմ որոշվել է մի քանի փոփոխություն կատարել զեկույցում: Զեկույցի նոր տարբերակը կքննարկվի կառավարությունում ապրլի 25-ին` Կայուն զարգացման ազգայինխորհրդի նիստում:
ՄԱԿ-ի Կայուն զարգացման «Ռիո-20» գագաթնաժողովը կկայանա առաջիկա ամռանը Բրազիլիայում, որտեղ պետք է ներկայացվի Հայաստանի ազգային գնահատման զեկույցը:
Ապրիլ 19, 2012 at 18:39
