

Tert.am
Ավելի քան 4 միլիոն մարդ Չինաստանում մնացել է առանց ջրի, Լյուան գետում քիմիական նյութերի հայտնաբերումից հետո: Այս մասին հայտնում է BBC-ն:
Որոշ հատվածներում նյութերի չափաբաժինը գերազանցում է թույլատրելի չափը 5 անգամ:
Տեղի իշխանությունների հաղորդմամբ, քիմիկատները հանքերից հայտնվել են ստորգետնյա աղբյուրներում, որտեղից էլ թափանցել են գետի մեջ:
Կադմիումը քաղցկեղածին նյութ է համարվում:
Հունվար 30, 2012 at 15:21
