

ԷկոԼուր
Լոռու մարզի Մարց գետի վրա կառուցվող փոքր ՀԷԿ-ի աշխատանքային նախագիծն առ այսօր չի ներկայացվել ՀՀ բնապահպանության նախարարություն` շրջակա միջավայրի վրա փորձաքննության: Այս մասին մայիսի 15-ին Ն5/33/51219 գրությամբ «ԷկոԼուր»-ին հայտնեց ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ղեկավար Էդգար Փիրումյանը: Հիշեցնենք, որ «ԷկոԼուր»-ը ահազանգ էր ստացել, որ Մարց գետի վրա փոքր ՀԷԿ է կառուցվում մեծ շառավղով խողովակներով: Արդյունքում գետի հունի 5-6 կմ երկարությամբ տարածքում չորանալու եւ խախտվելու է տարածքի էկոհամակարգը: Նախարարությանն ուղղված իր նամակում «ԷկոԼուր»-ը նշել էր. «Եթե նախագիծը փորձաքննության ներկայացված չէ, եւ լսումներ չեն անցկացվել, ապա այս տեղեկատվությունն ընդունեք որպես ահազանգ, որը տեսչական ստուգումներ է պահանջում»: Նախարարության նամակում ոչինչ ասված չէ տեսչական ստուգումների եւ հասարակական լսումների անցկացման մասին:
Մայիս 18, 2012 at 12:49
