Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը ֆինանսավորել է 24 փոքր ՀԷԿ-երի կառուցումը

Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը ֆինանսավորել է 24 փոքր ՀԷԿ-երի կառուցումը

ԷկոԼուր

Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) ֆինանսավորել է Հայաստանում 24 փոքր ՀԷԿ-երի կառուցումը: ՎԶԵԲ-ը ԷկոԼուրին պատասխանել է ֆինանսական միջողների տրամադրման  եւ պայմաննների մանրամասների մասին:

ԷկոԼուր.  «Ինչպիսի՞ն է ՎԶԵԲ-ի բոլոր վարկերի չափը` ուղղակի եւ անուղղակի, որոնց միջոցով Հայաստանում կառուցվել են փոքր ՀԷԿ-եր, յուրաքանչյուր վարկը եւ նրա գործելու ժամկետը»:

ՎԶԵԲ. «ՎԶԵԲ-ը ստորագրել և վճարել է երկու պրոդուկտների համար՝

1. Այլընտրանքային Էներգիայի հայկական ծրագրին (ԱԷՀԾ) ՎԶԵԲ-ը տրամադրել է 7 միլիոն ԱՄՆ դոլար վարկային գիծ, որը ստորագրվել է 2006թ. մայիսին՝4 տարվա մարման ժամկետով: ՎԶԵԲ-ի ֆինանսավորումը համալրվել է 5 միլիոն ԱՄՆ դոլար վարկային գծով R2E2 հիմնադրամից և 7 միլիոն ԱՄՆ դոլարի ֆինանսավորում Կասկադ բանկից: ԱԷՀԾ-ը կառավարվել է Կասկադ բանկի կողմից, որին Ամերիաբանկը ձեռք բերեց 2010թ.:

2. Ուղիղ վարկային գծով ՎԶԵԲ-ի ուղիղ վարկը` «Բազենցին», 1.1միլիոն եվրո գումարի չափով է, 5 տարի մարման ժամկետով: Վարկային համաձայնագիրը ստորագրվել է 2005թ. հուլիսին:

ԷկոԼուր. «Ո՞ր փոքր ՀԷԿ-երն են կառուցվել ՎԶԵԲ-ի միջոցներով»:

ՎԶԵԲ. «Այլընտրանքային Էներգիայի հայկական ծրագրով (ԱԷՀԾ) կառուցվել են` Արտավան-1 ՓՀԵԿ,Վայոց Ձորի մարզ, Այգեզարդ ՓՀԵԿ, Արարատի մարզ, Սպիտակ ՀԵԿ-1 ՓՀԵԿ, Լոռու մարզ, Լեռ-Էքս 1,3,4,5,6 ՓՀԵԿեր, Սյունիքի մարզ, Եղեգնաձոր ՓՀԵԿ, Վայոց Ձորի մարզ, Ձորագյուղ 1 և Ձորագյուղ 2 ՓՀԵԿ-եր, Գեղարքունիքի մարզ, Հեր-Հեր ՓՀԵԿ, Վայոց Ձորի մարզ, Ջրաձոր ՓՀԵԿ, Շիրակի մարզ, Այգեձոր-1 ՓՀԵԿ և Այգեձոր-1 2, Տավուշի մարզ, Վահագնի ՓՀԵԿ, Լոռու մարզ, Գողթ 1 և Գողթ 2 ՓՀԵԿեր ,Կոտայքի մարզ, Խաչաղբյուր ՓՀԵԿ, Տավուշի մարզ, Բովաձոր S ՓՀԵԿ, Լոռու մարզ, Խաչաղբյուր-1 ՓՀԵԿ, Տավուշի մարզ, Սուրբ Աղբյուր, Վայոց Ձորի մարզ, Այրի ՓՀԵԿ, Սյունիքի մարզ:

«Բազենցին» ուղիղ վարկով կառուցվել է Բազենց ՓՀԵԿ-ը, Վայոց Ձորի մարզ:

ԷկոԼուր. «Ո՞ր ընկերություններն են բանկի Ածխածնային վարկերի բազմակողմանի հիմնադրամի (Multilateral Carbon Credit Fund – MCCF) միջոցով մասնակցում հավատարմագրված արտանետումների առք ու վաճառքին եւ որքա՞ն գումարով»:

ՎԶԵԲ. «Ածխածնային վարկերի բազմակողմանի հիմնադրամն ունի ածխածնային վարկի գործարք «ԱՆԻ» ԲԲԸ-ի հետ «Ջրաձոր» նախագծի հետ կապված: «Ջրաձոր» նախագիծը գրանցված է որպես զարգացման մաքուր մեխանիզմ ունեցող նախագիծ (տես՝ https://cdm.unfccc.int/Projects/DB/KPMG1209636068.0/): Տեխնիկական աջակցության ծրագրի շրջանակներում ՎԶԵԲ-ը նաև աջակցել է Հիդրոկորպորացիային («ԱՆԻ» ԲԲԸ-ն Հիդրոկորպորացիայի դուստր ձեռնարկությունն է) «Արգիճի» ՓՀԵԿ նախագծի գրանցման հարցում (տես` https://cdm.unfccc.int/Projects/DB/KPMG196433078.89/)

ԷկոԼուր. «MCCF ծառայություններից կարո՞ղ են օգտվել այլ զարգացման բանկեր, օրինակ` KfW բանկը, թե՞ նրանք ունեն իրենց միջնորդները»:

ՎԶԵԲ. «ՎԶԵԲ-ը և Եվրոպական ներդրումային բանկը (ԵՆԲ)-ը հիմնադրել են Ածխածնային վարկերի բազմակողմանի հիմնադրամը: Հայաստանում MCCF-ը գնել է ածխածնային վարկեր այն նախագծերից, որոնք անուղղակիորեն ֆինանսավորվել են ՎԶԵԲ-ի կողմից: MCCF-ը չունի ածխածնային գործարքներ այլ զարգացման բանկերի հետ»:

ԷկոԼուր. «ՎԶԵԲ-ը ստուգե՞լ է իր տրամադրած վարկերով կառուցված փոքր ՀԷԿ-երի գործունեությունը, եւ արդյոք բանկն ունի՞ տեղեկատվություն այդ ստուգումների արդյունքների մասին, գնահատական տրվե՞լ է վարկի հիման վրա արված գործունեությանը»:

ՎԶԵԲ. «ՎԶԵԲ-ի իրավաբանական համալիր գնահատման գործընթացի համաձայն՝ Բնապահպանության և կայունության վարչությունը վերանայել է բնապահպանական կառավարման պլանը` նախատեսված Այլընտրանքային Էներգիայի հայկական ծրագրի համար և այն ավելացրել է պիտանելիության չափանիշների կոնկրետ շարքին՝ թեկնածու նախագծերի ընտրման համար: Այս չափանիշները ստեղծվել են Բանկի՝ ՓՀԵԿ-երի վարկավորման նախկին փորձառնությունից: Ենթածրագրերից պահանջվում է առնվազն համապատասխանել ազգային ստանդարտներին և բնապահպանության, առողջապահության և անվտանգության լավագույն փորձին: Բնապահպանության իրավաբանական համալիր գնահատումը ստանձել են խորհրդականները յուրաքանչյուր ֆինանսավորված ենթածրագրի դեպքում, և Բանկի Բնապահպանության վարչությունը վերանայում է ներկայացվող հաշվետվությունները՝ գնահատելու ենթանախագծի համապատասխանելիությունը պիտանելիության համաձայնեցված չափանիշների և կիրառելի բնապահպանական, առողջապահական, անվտանգության և աշխատանքային կանոնակարգերի հետ:

Ինչ վերաբերվում է «Բազենցին»` նախնական բնապահպանական իրավաբանական համալիր գնահատմանը, ապա բանկը հանձնարարեց խորհրդականներին սահմանել հետագա մոնիտորինգային այց 2006թ. հունիսին, որը հաստատեց նախագծի ընթացիկ համապատասխանելիությունն ազգային բնապահպանական և սոցիալական պաշտպանվածության պահանջներին: Տվյալ նախագծից չպահանջվեց ոչ մի շտկող քայլեր»:

ԷկոԼուր. «ՎԶԵԲ-ի քաղաքականության մեջ մտնու՞մ է Հայաստանում փոքր ՀԷԿ-երի սխեմայի զարգացման ֆինանսավորումը շարունակելը եւ ի՞նչ ֆինանսական մեխանիզմների միջոցով»:

ՎԶԵԲ. « ՎԶԵԲ-ի՝ Հայաստանի գծով ռազմավարության համաձայն՝ Բանկը կարող է քննարկել ՓՀԵԿ-երին ֆինանսավորման տրամադրումը կամ ուղղակիորեն, կամ ֆինանսական միջնորդների միջոցով, որոնք համապատասխանում են ՎԶԵԲ-ի բնապահպանական և սոցիալական քաղաքականության պահանջներին: Կարեղ եք տեսնել ՎԶԵԲ-ի՝ Հայաստանի գծով ռազմավարությունը հետևյալ հասցեով՝ http://www.ebrd.com/russian/downloads/country/strategy/armenian_l.pdf»:

Մայիս 03, 2013 at 14:05


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր