Փետրվարի 2-ը ջրաճահճային հանդակների միջազգային օրն է

13:11 Փետրվար 02, 2012
ԷկոԼուր
Այսօր`փետրվարի 2-ը ջրաճահճային հանդակների միջազգային օրն է: 1971 թ. Ռամսարում (Իրան) ընդունվել է ‹‹Միջազգային նշանակության խոնավ տարածքների, հատկապես ջրլող թռչունների բնադրավայրերի մասին›› Կոնվենցիան, որն անվանում են Ռամսարի կոնվենցիա: Հայաստանը Ռամսարի կոնվենցիային միացավ 1993թ. հուլիսի 6-ին: Հայաստանում հատկապես առանձնացվում են Սեւանա լճի ավազանը, Արփի լիճն իր շրջակա ճահիճներով եւ Արարատյան դաշտավայրը, որտեղ Արմաշի արհեստական ջրավազաններում լողում են մեծ քանակությամբ ջրլող թռչուններ:
Ավելացրեք ձեր մեկնաբանությունը